Մոսկվայի սրճարաններից մեկում հրաձգություն է տեղի ունեցել. ԶԼՄ-ներ

06:56 • 16.05.17

Մոսկվայի հյուսիսում գտնվող Սրճարաններից մեկում բացված հրաձգության հետևանքով վիրավորվել է այցելուներից մեկը, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Մոսկվայի ոստիկանության մամուլի ծառայությանը:

«Ժամը 22:00-ին մոտ Զոյա և Ալեքսանդր Կոսմոդեմյանսկի փողոցի սրճարաններից մեկում անհայտ անձը կրակել է սրճարանի այցելուի վրա, ով վիրավորվել է և հիվանդանոց տեղափոխվել», - ասված է հաղորդագրության մեջ:

Այժմ դեպքի վայրում աշխատում են ոստիկանության ներկայացուցիչները, ովքեր փորձում են հաստատել միջադեպի հանգամանքներն ու պատճառները: