Ford-ը մտադիր է 20 000 աշխատակցի կրճատել

01:29 • 17.05.17

Ամերիկյան Ford ընկերությունը մտադիր է շուրջ 20 000 աշխատակցի կրճատել: Ինչպես հայտնում է Motor.ru-ն` այսկերպ կազմակերպությունը նախատեսում է տարեկան 3 մլրդ դոլարով նվազեցնել ծախսերը:

Անձնակազմի կրճատումներ կիրականացվեն Հյուսիսային Ամերիկայում և Ասիայում: Միևնույն ժամանակ նշվում է, որ հեռացումների ընթացակարգը կամավորական բնույթ է կրելու: Աշխատակիցների մի մասին շահավետ պայմաններ կառաջարկեն թոշակի անցնելու համար:

Մինչդեռ մյուս բոլոր աշխատակիցների աշխատավարձն ու արտադրական ծավալները նույնն են մնալու:

Նման որոշում կայացնելու պատճառը փորձագետների խոսքով` ԱՄՆ-ում նոր մեքենաների պահանջարկի անկումն է:

Կրճատումները նախատեսվում է իրականացնել մինչև 2017-ի ավարտը:

Ford-ը մտադիր է 20 000 աշխատակցի կրճատել