Հայաստանին է մոտենում հերթական ցիկլոնը, սպասվում է անձրև և ամպրոպ. Գագիկ Սուրենյան

11:06 • 17.05.17

Մայիսի 19-ի երեկոյան ժամերին Հայաստանին Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոն է մոտենալու: Մայիսի 19-ի երեկոյան, իսկ մայիսի 20-21-ին օրվա ընթացքում ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ:  

Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

Մայիսի 17-19-ին Հայաստանը կգտնվի հարավային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, ինչ արդյունքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով, իսկ մայիսի 20-21-ին ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժման հետևանքով ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով:

Նրա խոսքով՝ այսօր հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ վաղը, երեկոյան ժամերին, հատկապես հանրապետության հյուսիսային կեսում, մասնավորապես՝ Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Հայաստանին է մոտենում հերթական ցիկլոնը, սպասվում է անձրև և ամպրոպ. Գագիկ Սուրենյան