Հյուսիսային Կորեան Գերմանիային 10 մլն. եվրո է պարտք. աղբյուր

04:07 • 18.05.17

Հյուսիսային Կորեան Գերմանիային պարտք է 10 մլն. եվրո հարկի տեսքով՝ Բեռլինում սեփական դեսպանատան շենքի վարձակալության դիմաց, հաղորդում է Deutsche Welle լրատվամիջոցը:

2004 թվականից սկսած շենքի մի մասը վարձակալության է տրվել որպես հոսթել, որի շահույթը գնահատվել է գրեթե 40 հազար եվրո: Քաղաքային իշխանությունները Հյս. Կորեայի կողմից հարկերի վճարումից հրաժարվելու հարցով որոշել են հայց ներկայացնել դատարան:


Այս պահի դրությամբ կողմերի ներկայացուցիչները դեռևս մեկնաբանություններ չեն հրապարակել:

Հյուսիսային Կորեան Գերմանիային 10 մլն. եվրո է պարտք. աղբյուր