Արա Սաղաթելյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար

11:26 • 19.05.17

ՀՀ Նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Սաղաթելյանը նշանակվել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ աշխատակազմի արդեն նախկին ղեկավար, «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը:

«Արա Սաղաթելյանը նշանակվել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ժամը 1:30-ին Արա Սաղաթելյանին կներկայացնի խորհրդարանին»,-ասաց Հրայր Թովմասյանը:

Թովմասյանի խոսքով՝ քանի որ Արա Սաղաթելյանն իր վաղեմի ընկերն ու բարեկամն է, ապա առիթի դեպքում անպայման կարող է օգնել նրան:

Հարցին, թե լա՞վ փոխարինող է, Հրայր Թովմասյանը դրական պատասխան տվեց. «Այո, նրա  փորձն ու գիտելիքները բավարար են»: