ԱԺ-ն ընտրեց մշտական հանձնաժողովների 9 նախագահներին, ամենաշատ ձայները ստացել է Գագիկ Մինասյանը

17:27 • 20.05.17

Հիշեցնենք, որ հանձնաժողովի նախագահների թեկնածուներից 6-ը ՀՀԿ-ից են, իսկ 3-ը՝ «Ծառուկյան» դաշինքից:  Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտնեց քվեարկության արդյունքները և նշեց, որ 105  պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 94 պատգամավոր:

Այսպիսով  Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում ՀՀԿ խմբակցությունն առաջարկած ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանի թեկնածությանը կողմ է քվեարկել  80 պատգամավոր , դեմ` 13,  անվավեր է համարվել 1 քվեաթերթիկ:

Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ծառուկյան» դաշինքի կողմից առաջարկած է Նաիրա Զոհրաբյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 73 պատգամավոր, դեմ՝ 17 , անվավեր` 4:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում ՀՀԿ-ի առաջադրած Արմեն Աշոտյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 56 պատգամավոր, դեմ՝ 36 , անվավեր` 2:

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում՝ ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 81  պատգամավոր , դեմ`11, անվավեր`2 :

«Ծառուկյան» դաշինքը Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովում առաջարկվել է Վարդան Բոստանջյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 85 պատգամավոր , դեմ՝ 7 , անվավեր` 2:

Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովում առաջադրվել է ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 78 պատգամավոր , դեմ`16 , անվավեր՝  0:

Տնտեսական հարցերի հանձնաժողովում՝ Խոսրով Հարությունյանի թեկնածությանը կողմ է 78  քվեարկել, դեմ` 15, անվավեր՝ 1:

Տարածքային կառավարման և գյուղատնտեսության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է «Ծառուկյան» դաշինքից Վարդևան Գրիգորյանի թեկնածությունը կողմ է քվեարկել 87 պատգամավոր , դեմ`6, անվավեր 1:

Եվ  ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Գագիկ Մինասյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 92 պատգամավոր , դեմ 1` , անվավեր` 1:

Քվեարկության արդյունքները հրապարակելուց հետո «Ելք» դաշինքի անդամ Արտակ Զեյնալյանը նշեց, որ իր կողմից դիտարկվել է մի երևույթ, երբ մարդիկ բաց են քվեարկում: «Կարծում եմ, որ փակ գաղտնի քվեարկությունը տվյալ դեպքում ոչ միայն իրավունք պետք է լինի, այլ նաև պարտականություն»,-ասաց նա և կոչ արեց ուշադրություն դարձնել այդ հանգամանքին, որպեսզի պարտականություն ունենան պատգամավորները չհրապարակել քվեարկությունը:

Հրայր Թովմասյանն էլ նշեց, որ ԱԺ-ն փակ գաղտնի քվերակություն չունի, այլ ունի գաղտնի քվեարկություն: «Քվերակությունը գաղտնի է, ոչ փակ»,-հավելեց նա: