Ուկրաինան հարկ է սահմանում ՌԴ-ից շոկոլադի ներկրման համար

01:29 • 20.05.17

Ռուսական շոկոլադի ներկրումն Ուկրաինա կթույատրվի միայն ապրանքի արժեքի 31.33 տոկոսի չափով վարչական տուրք վճարելու պայմանով:


Ինչպես տեղեկացնում է Корреспондент-ը, երկրի միջազգային առևտրի հարցով միջգերատեսչային հանձնաժողովը որոշում է կայացրել վարչական տուրք սահմանել Ռուսաստանում արտադրված շոկոլադի և կակաոյի հիմքով արտադրված այլ ապրանքների ներկրման համար:


Աղբյուրը նշել է, որ տուրքերը գործելու են հինգ տարի ժամկետով:


Հիշեցնենք, որ ռուսական արտադրանքի նկատմամբ տուրք Ուկրաինան սահմանել էր նաև անցյալ ամիս: Կիևը նաև խոստացել է հետաքննություն անցկացնել Ռուսաստանից պարարտանյութի ներկրման գործով:

Ուկրաինան հարկ է սահմանում ՌԴ-ից շոկոլադի ներկրման համար