Ես խորհրդարանի աստղը չեմ ուզում լինել. Վարդան Ղուկասյան (տեսանյութ)

21:15 • 20.05.17

Էտ ո՞վ է  ինձ  աստղ հանել, ես  ընդհանարապես  աստղ չեմ ուզում լինել , չնայած  աստղ լինելը վատ բան չէ: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան  Ղուկասյանը՝ անդրադառնալով  «Առավոտ» օրաթերթի  հրապարակմանը,  ըստ որի՝  խորհրդարանական միջանցքների ծագող աստղը Վարդան Ղուկասյանն է:

Անդրադառնալով հարցին, թե ինչու է պարբերաբար Նարեկացուց, Աստվածաշնչից մեջբերումներով  խոսում, Վարդան Ղուկասյանը ասաց.

«Բա ու՞մից մեջբերումներ անեմ, էդպես եմ ապրում, հոգեպես»,-շեշտեց նա:

Վարդան Ղուկասյանը նշեց, որ  խորհրդարանում  մի շարք  նախագծեր է ներկայացնելու՝ հատկապես Շիրակի մարզին, Գյումրուն  վերաբերող՝ թե հոգևոր և թե այլ հարցերի վերաբերյալ:

«Համբերեք, ժամանակ տվեք, կտեսնեք,  ես  երկու օր է ըստեղ եմ, համբերել նշանակում է  համը  բերել»,- ընդգծեց նա:


Մանրամասները՝ տեսանյութում: