Լեհաստանն ընդլայնելու է իր ռազմական ծախսերը. աղբյուր

06:13 • 22.05.17

Լեհաստանը պատրաստ է մեծացնել իր ռազմական ծախսերը, օրերս հայտնել է երկրի Ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Պավել Սոլոխը:


«Նախագահ Անջեյ Դուդան ցանկանում է շեշտել անվտանգության հետ կապված մեծ ծախսեր կատարելու Լեհաստանի պատրաստակամությունը Բրյուսելու կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին»,- նշել է Սոլոխը:


Նրա խոսքով՝ Վարշավան շահագրգռված է անվտանգության ապահովման մեջ ՆԱՏՕ-ի անդամ-պետությունների ինտենսիվ ներգրավվածությամբ:

«Այժմ Լեհաստանի պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի մոտ 2 տոկոսն են կազմում, սակայն մենք մտադիր ենք այն մեծացնել 2,5 տոկոսով»,- ասել է Սոլոխը: