Մանչեստերի ոստիկանությունը քաղաքում կատարվածը որպես ահաբեկչություն է որակել

05:55 • 23.05.17

Մեծ Բրիտանիայի Մանչեստեր քաղաքի ոստիկանությունը ժամեր առաջ մարզադաշտում կատարվածը որպես ահաբեկչություն է որակել:


«Քանի դեռ այլ մանրամասներ ի հայտ չեն եկել տեղի ունեցածի վերաբերյալ, պատահարը կարելի է ահաբեկչական ակտ անվանել», - նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդում էին երկու պայթյունների մասին, որոնք հնչեցին ամերիկյան երգչուհի Արիանա Գրանդեի՝ Մանչեստերի մարզադաշտում տեղի ունեցած համերգից անմիջապես հետո:


21 հազար մարդ տեղավորող մարզադաշտում քաոս և խուճապ է սկսվել այն բանից հետո, երբ լսվել են պայթյունները, մարդկանց սկսել են արագ տարհանել: Հաղորդվում է 19 զոհի և 100-ից ավել վիրավորի մասին:


Երգչուհի Արիանա Գրանդեին ոչինչ չի պատահել: