Եվրոյի փոխարժեքը 1 ամսվա հետ համեմատության մեջ 12-15 դրամով աճել է, ռուբլունն ու դոլարինը՝ նվազել

09:45 • 23.05.17

Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները  մայիսի 23-ի  դրությամբ՝ ըստ Rate.am-ի: 

Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 480 ՀՀ դրամ նվազագույն և 481.50 առավելագույն փոխարժեքով, վաճառվում` և 483.25 դրամ նվազագույն և 484.50 առավելագույն փոխարժեքով:

Մեկ եվրոն գնվում է 532 ՀՀ դրամ նվազագույն և 539  առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում` 544 ՀՀ դրամ նվազագույն և 549 առավելագույն փոխարժեքով:

Ռուսական ռուբլին գնվում է 8.37  ՀՀ դրամ նվազագույն և 8.46 առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 8.56ՀՀ դրամ նվազագույն և 8.70  առավելագույն փոխարժեքով:

Ուշագրավ է, որ վերջին մեկ ամսվա մեջ, աստիճանաբար, աճել է եվրոյի փոխարժեքը, և, հակառակը, ռուբլունն ու դոլարինը իջել:

Համեմատության համար նշենք, որ օրինակ ապրիլի 26-ին մեկ եվրոն  այսօրվա  532 նվազագույն փոխարժեքի փոխարեն գնվում էր 520 ՀՀ դրամով, և 526  առավելագույն փոխարժեքով, այսօրվա 549 դրամի փոխարեն:

Իսկ ռուբլու  գնման նվազագույն փոխարժեքը  8.48  դրամ էր այսօրվա 8.37-ի փոխարեն, և   վաճառվում 8.61 առավելագույն փոխարժեքով, այսօրվա  8.46-ի փոխարեն:

 

 

Եվրոյի փոխարժեքը 1 ամսվա հետ համեմատության մեջ 12-15 դրամով աճել է, ռուբլունն ու դոլարինը՝ նվազել