Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանն ազատ արձակվեց (տեսանյութ)
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից քիչ առաջ ազատ արձակվեց պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը: Նա ազատ արձակվեց 2013 թ. կիրառված համաներման հետևանքով պատժաչափի կրճատման արդյունքում:
«Վարդաշեն» ՔԿՀ-ի դիմաց նրան դիմավորելու էին եկել նրա մարտական ընկերներն ու հարազատները:
Նշենք, որ 6 տարի ժամկետով դատապարտված Վոլոդյա Ավետիսյանը պատիժը կրելու ընթացքում 6 անգամ ներկայացվել էր պատժից պայմանական վաղաժամկետ ազատվելու, սակայն Անկախ հանձնաժողովի կողմից բոլոր դեպքերում քրեակատարողական հիմնարկի վարչակազմի միջնորդագիրը մերժվել է՝ առանց որևէ հիմնավորման:
Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանին առաջին ատյանի դատարանը մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 34-178 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված հանցանքներ կատարելու մեջ:
Վոլոդյա Արտուշի Ավետիսյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ վեց տարի ժամկետով:
Վոլոդյա Արտուշի Ավետիսյանի նկատմամբ նշանակված պատժի սկիզբը հաշվվում է 2013 թվականի սեպտեմբերի 20-ը:












