Ժոզե Մոուրինյուն զանգահարել է Ռեալի հարձակվողին, սակայն իսպանացին մերժել է

16:57 • 27.05.17

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատան ամռանը կարող է վերադառնալ Իտալիա: «Արքայական ակումբը» ֆուտբոլիստի տրանսֆերի հարցով առաջարկներ է ստացել միայն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» և իտալական «Միլանից»:

 

Մանչեսթերցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն անձամբ է զանգահարել հարձակվողին, սակայն նա մերժել է պորտուգալացի մասնագետի այդ առաջարկը,- տեղեկացնում է «Sky Sport Italia»-ը:

 

Մորատան ցանկանում է տեղափոխվել Իտալիա:

 

Հիշեցնենք, որ «Միլանը» հարձակվողին առաջարկել է տարեկան 7.5 մլն եվրո աշխատավարձ, իսկ «Ռեալին»` 60 մլն եվրո: