Միջազգային կոալիցիայի ավիահարվածի հետևանքով 20 խաղաղ բնակիչ է զոհվել Սիրիայում

21:54 • 28.05.17

Սիրիայի Ռաքքա քաղաքի շրջանում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային ռազմական կոալիցիայի իրականացրած ավիահարվածի հետևանքով 20 խաղաղ բնակիչ է զոհվել:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` վկայակոչելով սիրիական աղբյուրը, նախօրեին ավիահարված է հասցվել Ռաքքայից քաղաքացիական անձանց տեղափոխող ավտոմեքենայի ուղղությամբ: 

Միջազգային կոալիցիան` Վաշինգտոնի ղեկավարությամբ, դեռևս չի մեկնաբանել տվյալ հաղորդագրությունը: 

Նշվում է, որ միջազգային կոալիցիան ավիահարվածներ է հասցնում Ռաքքայի շրջանում` աջակցելով «Սիրիայի դեմոկրատական ուժեր» ընդդիմադիր քուրդ-արաբական զորամիավորման գործողություններին: 

Օրեր առաջ հաղորդվում էր, որ Սիրիայում հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել միջազգային կոալիցիայի իրականացրած ավիահարվածների հետևանքով: