«Քաղաքական տգիտություն է»․Հակոբ Ավետիքյանը ՌԱԿ-ի փակման մասին

20:43 • 30.05.17



Հայաստանում գործող Ռամկավար Ազատական կուսակցության ատենապետ, «Ազգ» շաբաթաթերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը, անդրադառնալով Ռամկավարական ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Սերխիո Նահապետյանի դիտարկմանը, թե Հայաստանում Ռամկավար ազատական կուսակցություն չպետք է լինի, իր զարմանքն արտահայտեց:

Tert.am-ի հետ զրույցում նա նշեց. «Նա ասում է, որ Հայաստանում կուսակցությունը չպետք է գործի, պետք է դիտորդ լինի, որ ընտրություններն արդար, թափանցիկ լինեն, եթե բոլոր կուսակցությունները դիտորդ դառնան, Հայաստանում ժողովրդավարություն կլինի: Փաստորեն, Հայաստանում ՌԱԿ-ը իր գոյությամբ խանգարում է ժողովրդավարությանը: Սա անհեթեթություն չէ՞, քաղաքական տգիտություն է»:

Հիշեցնենք, որ ՌԱԿ-ի կենտրոնական վարչության ատենապետ արգենտինահայ Սերխիո Նահապետյանը լրագրողների հետ զրույցում նշել որ, իրենք պետք է այնպես անեն, որ Հայաստանում ՌԱԿ-ը չգործի, քանի որ այն շփոթություն է բերում:

«Հայաստանում գործող կուսակցության անունը պետք է փոխվի: Երբ այս կուսակցությունը գրանցվեց, որևէ մեկը մեզ չհարցրեց՝ ընդունո՞ւմ ենք, թե՝ ոչ: Թող դնեին հայկական կուսակցություն»,- ասել էր նա՝ նշելով, որ Հայաստանում գործող կուսակցության և իրենց գործունեությունն ու ծրագրերը տարբեր են, և նրանց միջև հակասություններ են առաջացել, քանի որ Հայաստանում գործող կուսակցությունն անձնական շահերի համար է հիմնված:

Սերխիո Նահապետյանը մտահոգիչ էր համարել այն, որ Հայաստանում գործող ՌԱԿ-ը խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր կեցվածք էր ընդունել:

«Այդ ընդդիմադիրությունը վտանգավոր է Հայաստանի, հայ ժողովրդի համար: Դա վտանգավոր էր նաև Արցախի համար»,- ասել էր նա:

Հակոբ Ավետիքյանի նկատառմամբ՝ ցանկացած կուսակցություն, մասնակցելով ընտրություններին, որևէ դիրքորոշում պետք է որդեգրի, և եթե իշխանության մաս չի կազմում, ապա պետք է ամենաքիչը ոչ իշխանական լինի, եթե ոչ ընդդիմադիր: «Ես զարմանում եմ այդ մարդու տգիտության վրա, որ այդքանը չի ընկալում»,- ասաց նա:

Հակոբ Ավետիքյանը նշեց, որ հայաստանյան ՌԱԿ-ը կապված է կուսակցության սփյուռքյան կենտրոնների հետ: Նշեց, որ իրենք հոկտեմբերին համագումար են ունեցել, որին ներկայացել էին սփյուռքյան կուսակցության 15 շրջանակներից և ընտրել են իրենց որպես կենտրոնական վարչություն, որը ղեկավարվում է Հայաստանի և այլ երկրի քաղաքացիություն ունեցող անձանց կողմից:

«Սա առավել շատ սփյուռքի կառույցների պահանջն էր, այլապես մենք կոչվում էինք Ռամկավար ազատական կուսակցության հանրապետական վարչություն»,- ասաց նա:

Հակոբ Ավետիքյանը կուսակցության ներսում առաջացած անհամաձայնությունը կուսակցության պառակտում չցանկացավ անվանել, նշեց, որ պայքարը «ինքնակոչների» հետ է: Դիտարկմանը, թե հակառակ կողմն էլ իրենց է ինքնակոչ անվանում, նա նշեց․ «Եթե ինքնակոչ ենք, Արդարադատության նախարարությունը, որը կուսակցությունների գրանցման և հետագա ամբողջ փոփոխություններն է վերահսկում, չէր հաստատի մեր գրանցումը»:

Հակոբ Ավետիքյանը նշեց, որ իրենց գործունեությունը և գոյությունը բացարձակ կախում չունի Սերխիո Նահապետյանից։ «Ինչ ուզում են, թող խոսեն, թող ասեն»,- ասաց նա:

«Ազգի» խմբագրի խոսքով՝ պետք է հաշվի առնել, որ սփյուռքն ունի իր խնդիրները, Հայաստանը՝ իր: Իրենք էլ, ըստ նրա, չնայած խորհրդարանական ընտրություններին իրենց ընդդիմադիր կեցվածքով չկարողացան մասնակցել, հիմա շարունակում են իրենց գործունեությունը՝ նոր կենտրոններ բացելով Հայաստանի տարբեր մասերում և այնտեղ երիտասարդներ ընդգրկելով: «4-5 տարի հետո այդ երիտասարդները լինելու են կադրեր, որոնք կմասնակցեն ընտրություններին: Մենք հիմիկվանից ենք աշխատում»,- ասաց նա:

Հակոբ Ավետիքյանի խոսքով, իրենք հիմա էլ ընդդիմադիր են, քանի որ իշխանության մեջ չեն: «Բայց մենք կառուցողական ընդդիմադիր ենք՝ դրականը նկատելիս կարող ենք ողջունել, ծափահարել, բայց նաև շատ խիստ լինել՝ առանց հայհոյանքի: Շատ խիստ ենք բոլոր չարաշահումների և այս միահեծան իշխանության նկատմամբ»,- ասաց նա:

Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ Սերխիո Նահապետյանի հայտարարությանը, թե իրենք պատրաստվում են դադարեցնել այստեղի ՌԱԿ-ի գործունեությունը, բայց իրենք են գրասենյակ բացելու այստեղ՝ Հայաստանի իշխանությունների հետ համագործակցելու նպատակով, Հակոբ Ավետիքյանը պատասխանեց․ «Եթե ՌԱԿ-ն այստեղ չպետք է գործի, ինչու՞ են նոր մարմին ստեղծում այստեղ: Հետո դա Հայաստանի Հանրապետության օրենքների դեմ է, եթե փորձեն, մենք դատի կտանք իրենց, ամեն գնով կպայքարենք իրենց դեմ: Բացի այդ, նրանք միջոցներ էլ չունեն, քաղաքական միտք էլ չունեն նման բան անելու համար»:

 

 

Հռիփսիմե Հովհաննիսյան





ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

23:56 • 22/11

Միջերկրական ծովում հազարից ավելի ներգաղթյալ է փրկվել մեկ օրում

23:46 • 22/11

SpaceX ընկերությունը դադարեցնում է Falcon 9-ի նախագծումը

23:36 • 22/11

Հայտնի է դարձել, թե ինչ սմարթֆոն կներկայացնի Apple-ը 2018-ի առաջին կեսին

23:20 • 22/11

ՉԼ. «Չելսին» ջախջախեց «Ղարաբաղին», Ակինֆեևի հակառեկորդը կասեցվեց (տեսանյութ)

23:15 • 22/11

Հայտնիների ամենահաջողված լուսանկարները՝ ժամանակակից լուսանկարչության վարպետների կողմից (ֆոտոշարք)

22:46 • 22/11

Չեմպիոնների լիգա. «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմը «Բազելի» հետ խաղում

22:36 • 22/11

Մակրոնը Լիբիայում տիրող ստրկավաճառությունը մարդկության դեմ հանցագործություն է անվանել

22:30 • 22/11

Սպասում եմ, որ Էրդողանն իրեն ծառայող հայ համայնքի շրջանակներին ասի՝ հետ քաշվեք, թող համայնքն իր պատրիարքին ընտրի․ Րաֆֆի Հերմոն Արաքսի (տեսանյութ)

22:30 • 22/11

ՀՀ-ն Վրաստանին կփոխանցի Իրանից ՀՀ 850 կգ թմրամիջոց անօրինական կերպով տեղափոխելու համար 17 տարով ազատազրկված վրացի վարորդին

22:26 • 22/11

Samsung-ն արհեստական ինտելեկտի հետազոտությունների կենտրոն կբացի

22:23 • 22/11

«Ռեալը» պատրաստվում է 110 մլն եվրո վճարել Ինտերի հարձակվողի համար

22:11 • 22/11

Վենեսուելայում գնաճը, որոշ գնահատականներով, գերազանցել է 4000%-ը

22:00 • 22/11

ՀՀԿ-ի իրական արձագանքի դեպքում «Զվեզդայի» հաղորդման հարցը դառնալու էր միջպետական լուրջ հակամարտություն. Կ. Սարգսյան

21:59 • 22/11

«Յուվենտուսը» կորուստ ունի «Բարսելոնայի» հետ խաղից առաջ

21:43 • 22/11

Նախիջևանում Բաքվի զորավարժություններն ուղղված են ոչ միայն ՀՀ-ի և ԼՂ-ի դեմ, այլև ողջ տարածաշրջանի՝ Իրանի, ՌԴ 102-րդ բազայի. Ս. Շաքարյանց

21:35 • 22/11

«Ֆիլմն ավարտվում է անորոշությամբ՝ զինվորները ցեխի մեջ նստած են, որը խորհրդանշում է մեր տնտեսությունը»․ տեղի ունեցավ Հ․ Հակոբյանի նոր ֆիլմի ցուցադրությունը (տեսանյութ)

21:32 • 22/11

Նոր մոտեցումներ առաջարկելու փոխարեն՝ Լավրովը հղում էր կատարում նախկինում բանակցված և կյանքի չկոչված փաստաթղթերի վրա, ինչը մտահոգիչ է․ քաղաքագետ

21:29 • 22/11

Բրիտանացի զույգը նշանվել է է «Ֆորմուլա-1»-ի բոլիդների թեստ-դրայվի ժամանակ (տեսանյութ)

21:23 • 22/11

Թբիլիսիում հակաահաբեկչական գործողությունների ժամանակ 1 մարդ ձերբակալվել է, 3-ը՝ սպանվել

21:11 • 22/11

ՖԻԴԵ-ի Գրան պրի. Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Պյոտր Սվիդլերի հետ

21:05 • 22/11

Խորհրդային տարիներին էլ Նժդեհին հայերը մեծարել են, սակայն ռուսական կողմից նման արձագանք չենք ստացել. պատմաբանը` ռուսական աղմուկի պատճառների մասին

20:49 • 22/11

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում

20:49 • 22/11

BMW-ն սկսել է հիբրիդային շարժիչով սպորտային մոդելների փորձարկումը

20:46 • 22/11

Էրդողանն օգտվում է ռուս-թուրքական «մերձեցում»-ից՝ փորձելով ԼՂ կարգավորման հարցում ստատուս-քվոն փոխել. թուրքագետ

20:31 • 22/11

Քենեդիի սպանության վերաբերյալ առաջ քաշված նոր վարկածի համաձայն՝ նրա վրա կրակել է Ժաքլին Քենեդին

20:25 • 22/11

Գրիզմանը չի բացառել տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»

20:23 • 22/11

ԼՂ-ին ձեռնտու է, որ կոնֆլիկտը սառեցված մնա, բայց սահմանային կրակոցները պետք է դադարեն. Արցախի ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր

20:22 • 22/11

Ստամբուլի օդանավակայանում ոստիկանները ռումբ են որոնում երկու ուկրաինական օդանավում

20:04 • 22/11

Հունահռոմեական ըմբիշները ձեռնունայն են վերադառնում Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունից

19:58 • 22/11

Նախագահը ներկա է գտնվել «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը (լուսանկարներ)

19:50 • 22/11

«Ռուսաստանի հարուստ երեխաները» Mercedes-ով մրցարշավ են կազմակերպել Մոսկվայում (տեսանյութ)

19:31 • 22/11

Ռոնալդուն ՉԼ-ի այս խաղարկությունում ավելի շատ գոլ է խփել, քան «Բարսելոնան»

19:29 • 22/11

Պուտինն Էրդողանի և Ռոհանիի հետ հանդիպմանն առաջարկել է Սիրիայի վերածննդի համալիր ծրագիր մշակել

19:29 • 22/11

Ընտանեկան բռնության դեմ օրենքի փոփոխությունները դիլետանտական են, փոխվել է օրենքի փիլիսոփայությունը. իրավապաշտպան

19:26 • 22/11

«Բարսելոնան» իր օգնությունն է հայտնել «Սևիլիային»

19:07 • 22/11

Գվինեթ Փելթրոուն նշանվել է՝ 3 տարվա հարաբերություններից հետո

19:03 • 22/11

Երևանում ճանաչված կամ չճանաչված փողոցներ չկան, սա մեր մայրաքաղաքն է. Ն. Նահապետյանը՝ Լենինգրադյան փողոցը չվերանվանափոխելու քննադատության մասին

19:03 • 22/11

Դա հերոսին արժանի փողոց չէ, ավելի լավ է՝ չդնեն. ընկերները՝ Վերին անտառային փողոցը Լեոնիդ Ազգալդյանի անունով վերանվանելու մասին (տեսանյութ)

19:00 • 22/11

Արցախի Հանրապետության ռազմական բյուջեն ևս աճել է. Ռուսլան Իսրայելյան

18:55 • 22/11

Ռուսաստանում առկա կոնյակի շուրջ 40 տոկոսը կեղծ է. ՌԴ փոխվարչապետ

18:53 • 22/11

ՀՀ վարչապետը և ԻԻՀ նավթի փոխնախարարը քննարկել են էներգետիկ ոլորտի ծրագրերին վերաբերող հարցեր

18:48 • 22/11

Չենինգ Թաթումը նկարահանվել է Փինկի նոր տեսահոլովակում, որը համացանցի հիթ է դարձել (տեսանյութ)

18:46 • 22/11

ՏՄՊՊՀ-ն ձվի շուկայում մոնիթորինգ կիրականացնի և կուսումնասիրի թանկացման մասին տեղեկությունները

18:37 • 22/11

ՍԱՊԾ-ն կասեցրել է Էջմիածնում գործող հացի արտադրամասի գործունեությունը

18:37 • 22/11

Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու մասին հայտարարություններն անհիմն են. թուրք դիվանագետ

18:37 • 22/11

Ջանլուիջի Բուֆոնը պատասխանել է Իվան Ռակիտիչին

18:33 • 22/11

Փարիզում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ավագ դպրոցականներին ցրելու համար (տեսանյութ)

18:30 • 22/11

Տոնական օրերի թիվը պետք է լինի չափավոր. Վազգեն Սաֆարյան

18:21 • 22/11

Գեղեցիկ և հարուստ. Forbes-ը հրապարակել է աշխարհի 10 ամենաբարձր վարձատրվող մոդելների ցանկը (լուսանարներ)

18:18 • 22/11

Ադրբեջանցի գործարար Թելման Իսմայիլովը քաղաքական ապաստան է խնդրել Ֆրանսիայում

18:13 • 22/11

Եգիպտոսում Թուրքիայի օգտին լրտեսություն կատարելու կասկածանքով 29 մարդ է ձերբակալվել

18:11 • 22/11

Զիմբաբվեի նոր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա ուրբաթ

18:06 • 22/11

Քիրա Նայթլին Chanel-ի համար ֆրանսերեն երգ է կատարել (տեսանյութ)

18:05 • 22/11

Պաստորեն պատրաստ է հեռանալ ՊՍԺ-ից

18:03 • 22/11

Ապարանի, Արագածի, Վանաձորի, Չարենցավանի և Հրազդանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

17:48 • 22/11

Իտալացի մասնագետները ներկայացրել են 6 ժամում հավաքվող տուն (լուսանկարներ, տեսանյութ)

17:46 • 22/11

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի իրականացումից ի վեր երկրի ԶՈւ-ից հեռացվել է 8570 զինվորական. երկրի ՊՆ

17:44 • 22/11

«Արսենալը» բանակցություններ է վարում Գորեցկայի հետ

17:43 • 22/11

Թբիլիսիում հակաահաբեկչական գործողությունն ավարտվել է. կա մեկ զոհ. ԶԼՄ-ներ

17:39 • 22/11

ԱՄՆ-ի կողմից Վրաստանին տրամադրվող $75 մլն-ի ռազմական օգնությունը կկայունացնի Հարավային Կովկասը. Է. Աբրահամյան

17:37 • 22/11

Արայիկ Հարությունյանը և Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը մի շարք հանդիպումներ են ունեցել ԱՄՆ-ում

17:37 • 22/11

McLaren-ն ավտոմրցարշավների սիրահարների համար կներկայացնի 720S սուպերքարը (լուսանկարներ)

17:31 • 22/11

Հայաստանում Beeline-ին փոխանցվեց Արգենտինայում տրված մրցանակը

17:28 • 22/11

«Տարկետում լինելու է» մեր սկզբունքը, որ դրված էր նախաձեռնության հիմքում՝ դառնում է իրականություն, խնդիրը չափանիշներն են. Դավիթ Պետրոսյան

17:23 • 22/11

Մեծ Բրիտանիայի «ամենակատաղի» հանցագործին հրաժարվել են վաղաժամ ազատ արձակել (լուսանկարներ)

17:17 • 22/11

Մարդիկ են խոսում սոցիալական արդարությունից, որոնք սոցիալական անարդարությունների հեղինակներն են. Ա. Խառատյանը՝ տարկետման սահմանափակման մասին

17:03 • 22/11

Ունեցանք առարկայական, նորմալ քննարկում. Է. Շարմազանովը՝ տարկետման օրենքի շուրջ ուսանողների հետ հանդիպման մասին

16:55 • 22/11

ՀՀ կենտրոնական բանկի նախագահն ուղերձ է հղել բանկային աշխատակցի օրվա կապակցությամբ

16:55 • 22/11

Բավցևիչ. Բոաթրայթը խորապես զղջաց իր պահվածքի համար և ներողություն խնդրեց

16:54 • 22/11

Փոթորկի պատճառով կաթվածահար է եղել Փոթի և Բաթումի նավահանգիստների աշխատանքը

16:52 • 22/11

Ժամը 16:15-ի դրությամբ ՀՀ բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, մարզերում պետք է երթևեկել ձմեռային անվադողերով. ԱԻՆ

16:50 • 22/11

Լուսանկարիչը Եթովպիայում հրաբխային լավայի մեջ ժպտացող «դեմք» է ֆիքսել (լուսանկարներ)

16:49 • 22/11

Դավիթ Տոնոյանը հանդիպել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Ժ. Կոլոնի հետ

16:41 • 22/11

Toyota-ի նոր հումանոիդ ռոբոտը կարողանում է կրկնօրինակել մարդկային շարժումները (տեսանյութ)

16:38 • 22/11

Թուրքիայի Մալաթիա քաղաքում ալևիների տների դռներին տարբերակիչ նշաններ են արել, բնակիչներն ահաբեկված են

16:35 • 22/11

Տարկետման օրինագծի շուրջ ուսանողների հետ հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2 շաբաթից

16:27 • 22/11

Սա շատ մեծ կորուստ է. Պուտինը՝ Խվորոստովսկու մահվան մասին

16:24 • 22/11

Ստամբուլի օդանավակայանում բրիտանացի զբոսաշրջիկից տաքսու վարորդը գանձել է 750 դոլար

16:18 • 22/11

28.5 մլն դոլար. Մարկ Շագալի կտավը վաճառվել է ռեկորդային գնով

16:10 • 22/11

ՈւԵՖԱ. Հենրիխ Մխիթարյանը` Եվրոպայի 50 լավագույն ֆուտբոլիստների թվում

15:58 • 22/11

Երևանում բախվել են «ԳԱԶել» և « Տոյոտա» մեքենաները. 5 երեխա տեղափոխվել է հիվանդանոց

15:53 • 22/11

ՏԻՄ ընտրությունների ընթացքում ընտրական գործընթացին խոչընդոտելու փաստերով հարուցված գործերն ընդունվել են ՀՔԾ վարույթ

15:52 • 22/11

ԱՄՆ-ն մեղադրել է իրանցի հաքերին «Գահերի խաղը» սերիալի էպիզոդները գողանալու համար

15:51 • 22/11

Հայ և թուրք որոշ շրջանակների կողմից Բեկչյանն այսօր գտնվում է շրջափակման մեջ. Ռուբեն Մելքոնյանը՝ պատրիարքական ընտրությունների անցկացման մասին

15:47 • 22/11

Ուինսթոն Չերչիլի վերջին կտավը վաճառվել է աճուրդում 473 հազար դոլարով

15:41 • 22/11

Ռայան Բոթրայթը բասկետբոլի Հայաստանի հավաքականի հետ մեկնել է Ալբանիա

15:38 • 22/11

ՊՆ փոխնախարարը ուսանողների առաջարկից մեկին կողմ չէ, ըստ նրա՝ խառնաշփոթ կստեղծի. Դավիթ Պետրոսյանը բացատրեց տարբերությունը

15:36 • 22/11

Բերդում արտաքնոցի փոսի մեջ նետված երեխան եղել է կենսունակ, նրան խեղդելու կասկածանքով ձերբակալվել է 57-ամյա տատը

15:34 • 22/11

Էներգետիկ ոլորտում 872 մլն դոլար ներդրում կլինի, 2028թ. էլէներգիայի կորուստը կհասցվի 6.4%-ի. «Տաշիր» խմբի փոխնախագահ Կարեն Դարբինյան

15:22 • 22/11

Հաագայի դատարանը գեներալ Մլադիչին դատապարտել է ցմահ ազատազրկման ցեղասպանության համար

15:18 • 22/11

Ինձ թվում է` Լեոնիդն իր հոգին բաժանել է նրանց մեջ, ովքեր հիմա առաջնագծում կռվում են. Ն. Ազգալդյան

15:17 • 22/11

Շախմատի պատանեկան ԱԱ․ Մանուէլ Պետրոսյանն ու Հայկ Մարտիրոսյանը հաղթել են 8-րդ տուրում

15:07 • 22/11

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կարող է լուծել միայն Ռուսաստանը. Էրդողան

14:56 • 22/11

Վանաձորի ԲԿ–ի ավագ մանկաբարձ-գինեկոլոգի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցվել 32–ամյա ծննդկանի մահվան դեպքի առնչությամբ

14:47 • 22/11

Google-ը խոստովանել է Android-ի օգտատերերին մշտապես հետևելու մասին

14:43 • 22/11

C-400 զենիթահրթիռային համակարգերը Թուրքիային կմատակարարվեն 2019 թվականին. Թուրքիայի ՊՆ

14:35 • 22/11

Իվան Ռակիտիչ. Աշխարհի առաջնությում իմ տեղը կտայի Բուֆոնին

14:33 • 22/11

Լիբանանի վարչապետը հրաժարվել է հրաժարական տալու մտադրությունից

14:33 • 22/11

Սյունիքում 2 օր առաջ անհետ կորած 24–ամյա երիտասարդի դին հայտնաբերվել է Գորհայք լճի տարածքում` իր մեքենայի մեջ. Shamshyan.com

14:21 • 22/11

Սևիլիան հաստատեց, որ Բերիցոն հիվանդ է քաղցկեղով. ակումբն աջակցում է մարզչին