Վանաձորում վերելակի հորանն ընկած 14-ամյա երեխայի մոտ կա կոնքի 2 ոսկրի և 2 ազդրի կոտրվածք. վիճակը կայուն ծանր է

10:47 • 31.05.17

Վանաձորում վերելակի հորանն ընկած 14-ամյա Լուսինե Զաքարյանի վիճակն այժմ կայուն ծանր է: Այս մասին Tert.am-ին հայտնեց «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աննա Չոբանյանը:

«Նրա մոտ կա կոնքի երկու ոսկրի կոտրվածք և երկու ազդրի կոտրվածք: Պետք է վիրահատվի, իսկ ընդհանուր երեխան գիտակից է»,- ասաց Չոբանյանը:

Մայիսի 30-ին երեխան ընկել էր Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի թիվ 74/1 շենքի վերելակի հորանը: 14-ամյա աղջիկը գտնվում էր Վանաձորի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, և նրա վիճակը գնահատվում էր ծանր, բժիշկները միջոցներ էին ձեռք առնում նրա շոկային վիճակից հանելու ու առաջնային բժշկական օգնություն ցուցաբերելու համար:

Երեխային Վանաձորի թիվ 1 բժշկական կենտրոնից ռեանիմոբիլով տեղափոխել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: