Շվեյցարիայում կարգելվի լուսանկարել «չափազանց գեղեցիկ» գյուղը

19:27 • 31.05.17

Շվեյցարիայում մտադիր են զբոսաշրջիկներին արգելել լուսանկարել Գրաուբյունդեն գյուղը, որը, տեղացիների կարծիքով, «չափազանց գեղեցիկ է»: Այս մասին հայտնում է The Local-ը: 

Նշվում է, որ այս կանոնը խախտողներին սպառնում է 5 ֆրանկի չափով տուգանք (մոտ 5 դոլար): 

Բնակիչների խոսքով՝ իրենց գյուղն այնքան գեղեցիկ է, որ կարող է տխրեցնել այլ վայրերում բնակվող մարդկանց, ահա թե ինչու դրա գեղեցկությունը պետք է վայելել տեղում: 

Հայտնի է, որ տեղական զբոսաշրջային վարչությունն արդեն հեռացրել է բնակավայրի լուսանկարները կայքից և սոցցանցերից: Այս արգելքից ստացված միջոցները կուղղվեն շրջակա միջավայրի պաշտպանությանը: