Փարիզյան համաձայնագիրը կշարունակի գործել անգամ առանց ԱՄՆ-ի. Յունկեր

04:05 • 01.06.17

Կլիմայի փոփոխության վերաբերյալ 2015 թվականին կնքված փարիզյան համաձայնագիրը կշարունակի գործել, անգամ եթե ԱՄՆ-ը որոշի դուրս գալ դրանից, հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը՝ Ռոյթերզ լրատվական գործակալության փոխանցմամբ:

«Եթե ԱՄՆ-ը որոշի դուրս գալ փարիզյան համաձայնագրից, մենք կլինենք անդրդվելի: Համաձայնագիրը միևնույն է կշարունակի գործել»,- Յունկերի խոսքերը փոխանցել է Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղարը:


Հիշեցնենք, որ չորեքշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ առաջիկա օրերին կտեղեկացնի իր որոշման մասին՝ արդյոք դուրս կգա Վաշինգտոնը փարիզյան համաձայնագրից, թե ոչ: