Լոնդոնի բնակիչն ահաբեկչությունից հետո վերադարձել է ռեստորան և վճարել հաշիվը

22:06 • 04.06.17

Բրիտանացի քաղաքական ակտիվիստ Ռիչարդ Էնջելը, որը լոնդոնյան Բորո շուկայի ռեստորանում ընթրելիս ականատես է դարձել նախօրեին տեղի ունեցած ահաբեկչությանը, հաջորդ օրը վերադարձել է, որպեսզի վճարի հաշիվն ու թեյավճար թողնի մատուցողներին: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:  

«Անձնակազմի անդամներն օգնում էին այցելուներին իրենք իրենց փրկելու փոխարեն: Բացի այդ ուտելիքը հոյակապ էր», - հայտարարել էր Էնջելը: 

Վերջինս ընկերների հետ ընթրելիս է եղել տեղի ռեստորանում, երբ շուկային է մոտեցել ահաբեկիչների բեռնատարը: Բրիտանացու խոսքով` այդ պահին փողոցում տեսել է արյան մեջ գտվող մարդկանց և կրակոցի ձայներ է լսել: Ռեստորանում խուճապ է սկսվել: 

Նրա խոսքով ոստիկաններն անմիջապես ժամանել են դեպքի վայր և իրենց փայլուն են դրսևորել: 

Հիշեցնենք, որ ահաբեկչության հետևանքով 7 մարդ է զոհվել, 48-ը վիրավորվել է: Վիրավորներից 20-ի վիճակը ներկա պահին գնահատվում է որպես ծայրահեղ ծանր: