Ճապոնիայում շոգի պատճառով վերջին մեկ շաբաթում հոսպիտալացվել է ավելի քան 1000 մարդ

10:05 • 06.06.17

Ճապոնիայում վերջին մեկ շաբաթվա ընթացքում շոգի պատճառով հոսպիտալացվել է 1.086 մարդ, այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը: 

Հայտնի է, որ մայիսի 29-ից սկսած հոսպիտալացվածների թիվը մեկուկես անգամ գերազանցում է նախորդ շաբաթվա ընթացքում հիվանդանոց տեղափոխվածների թիվը:

30 աստիճանից բարձր շոգի հետևանքով տուժածներից 17-ը կարիք ունեն տևական բուժման՝ առնվազն առաջիկա երեք շաբաթվա ընթացքում:

Նշվում է, որ տուժածների զգալի հատվածը՝ մոտ 50 տոկոսը, 65 տարեկանից մեծ մարդիկ են: