3 փոխվարչապետների նշանակման հարցը առաջիկայում կքննարկվի. Վահրամ Բաղդասարյան
Իշխող «Հանրապետական» կուսակցությունը չի քննարկել փոխվարչապետների նշանակման հարցը, որոնք նոր Սահմանադրության համաձայն 3-ը կլինեն:
Tert.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ փոխվարչապետների հարցը առաջիկայում կքննարկվի:
Մամուլում տևական ժամանակ է լուրեր են շրջանառվում, որ 3 փոխվարչապետներից մեկի պաշտոնում կնշանակվի ՀՀԿ կոալիցիոն գործընկերը՝ ՀՅԴ-ն: Այս առնչությամբ Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Քաղաքականության մեջ ոչինչ մի բացառեք: Բայց, քանի որ չենք քննարկել, ես իրավունք չունեմ այդ մասին բարձրաձայնելու»:
Նշենք, որ նոր Սահմանադրության համաձայն վարչապետը կունենա 3 տեղակալ:










