Որևէ աշխատանքում իմ տեսակը չեմ փոխելու. Դավիթ Ամալյան

21:30 • 07.06.17

Երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը, որը հայտնի է իր ընդդիմադիր հայտարարություններով ու կեցվածքով, որևէ տարօրինակ բան չի տեսնում նրանում, որ նշանակվել է  Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ՝ ՀՀ նախագահի հրամանագրով:
Tert.am-ի հետ զրույցում Դավիթ Ամալյանն ասաց.«Որոշեցի աշխատանքի անցնել,  վատ բան կա՞  դրանում»,- ասաց Դավիթ Ամալյանը:

Իսկ ի պատասխան դիտարկմանը, թե ինքը հեռու է եղել պետական համակարգից, երգիչ-երգահանն ասաց. «Իմ տեսակը ոչ մի աշխատանքում չեմ փոխելու: Հակառակը, որ  կառույցում էլ , որ լինեմ, պետք է   կարողանամ ազգիս ու պետությանն օգտակար լինել»:

Հիշեցնենք, որ  ՀՀ նախագահի հրամանագրով՝Դավիթ Ամալյանին՝ լիազորությունների ժամկետը սահմանվել է  6 տարով: