Իրանի ԱԳ նախարարը կմեկնի Անկարա

14:11 • 07.06.17

Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը կմեկնի Թուրքիայի մայրաքաղաք Անկարա՝ իր թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման նպատակով:

Թուրքական «Բիրգյուն» պարբերականն Իրանի ԱԳՆ ղեկավարի այցն անվանել է անկնկալ ու անսպասելի:

Հանդիպման հստակ ամսաթիվը դեռևս անհայտ է:

Նշվում է, որ Զարիֆի և Չավուշօղլուի հանդիպման ընթացքում քննարկման հիմնական թեման է հանդիսանալու Քաթարի ճգնաժամը: