Շիրակի ՀՅԴ-ական մարզպետին փոխարինող թեկնածուի անունը հայտնի է. Արմեն Ռուստամյան
Իշխանության կոալիցիոն գործընկերը՝ ՀՅԴ-ն, պատրաստվում է փոխել Շիրակի մարզում նշանակված իր մարզպետին: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Այո, քննարկում ենք փոփոխության հարցը: Կորոշենք՝ կհրապարակենք, կիմանաք»,-ասաց Արմեն Ռուստամյանը:
ՀՅԴ խմբակցության ղեկավարն ասաց, որ ներկայիս մարզպետ Սիմոն Հովսեփյանին փոխարինող թեկնածուի անունը հայտնի է: Թե ով է նա՝ Ռուստամյանը հրաժարվեց անուն հնչեցնել:
Նա չցանկացավ նաև խոսել այլ մանրամասների մասին, թե ինչո՞ւ են Սիմոն Հովսեփյանին փոխում, ինչի՞ց է դժգոհ ՀՅԴ-ն և այլն:










