ԱՄՆ գլխավորած կոալիցիան ավիահարվածներ է հասցրել Սիրիայում. կան զոհեր

02:23 • 07.06.17

Սիրիայում ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ավիահարվածների հետևանքով զոհվել է սիրիական բանակի 2 զինծառայող, ավելի քան տասնհինգը վիրավորվել են, հայտնում է Interfax գործակալությունը:

 

«Չնայած նախկին զգուշացումներին, ռեժիմի ուժերը մտել են նախօրոք համաձայնեցված դեէսկալացիոն շրջան»,- նշված է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության տարածած հայտարարության մեջ։


Վաշինգտոնում ընդգծել են, որ զինվորները սպառնացել են կոալիցիայի և նրա գործընկերների ուժերին, որոնք գտնվել Աթ-Տանֆ բազայում։