Սիրիայի դաշնակիցների շտաբը ԱՄՆ-ին սպառնացել է պատասխան հարվածով

19:19 • 07.06.17

Սիրիայի դաշնակիցների օպերատիվ շտաբը, որի մեջ մտնում են Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման և Իրանի ուժերը, հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է հարվածել ամերիկացի զինվորականների դիրքերին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Երեքշաբթի ԱՄՆ-ի գլխավորությամբ միջազգային կոալիցիան հարված է հասցրել երկրի հարավում՝ Ատ Տանֆ քաղաքում սիրիական իշխանամետ ուժերի ուղղությամբ, զոհվել է երկու զինվորական: Վաշինգտոնն իր գործողությունները բացատրել է նրանով, որ զինվորները և տեխնիկան «վտանգ էին ներկայացնում կոալիցիային և գործընկերային ուժերին»:


«Սիրիացի զավակների, Սիրիական արաբական բանակի և դրա դաշնակիցների արյունն էժան չէ, և Սիրիայում և շրջակայքում նրանց դիրքերի ուղղությամբ հարվածելու հնարավորությունը կա հենց դա պահանջեն պայմանները՝ հաշվի առնելով հրթիռային և տարբեր ռազմական կայանքների առկայությունը»,- ասված է Սիրիայի դաշնակիցների շտաբի հայտարարությունում:


Շտաբը կոալիցիայի գործողություններն անվանել է «փոքրոգի ագրեսիա» և «ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ի երեսպաշտության» ապացույց: