Ռադան քվեարկել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության առաջնահերթության օգտին

14:11 • 08.06.17

Ուկրաինայի խորհրդարանը որոշել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունն առաջնահերթություն է երկրի արտաքին քաղաքականությունում, գրում է ТАСС-ը:


Համապատասխան օրենքի նախագծի օգտին է քվեարկել 276 պատգամավոր:


Խորհրդարանականները փոփոխություններ են մտցրել «Ներքին և արտաքին քաղաքականության հիմքերի մասին» և «Ուկրաինայի ազգային անվտանգության հիմքերի մասին» օրենքներում՝ օրենսդրական մակարդակում ամրագրելով այդ առաջնահերթության մասին դրույթը:


Մարտի 22-ին Ռադան երկրների միջև անվտանգության հարցով գործընկերության խորացման և Ուկրաինային ՆԱՏՕ-ից դուրս հիմնական դաշնակցի կարգավիճակ տրամադրելու խնդրանքով ԱՄՆ Կոնգրեսին դիմելու մասին բանաձև է ընդունել: