Վիճաբանություն և կրակոցներ՝ Գյումրու Թատերական հրապարակում
Գյումրու Թատերական հրապարակում երեկ՝ հունիսի 8-ի երեկոյան, տեղի է ունեցել վիճաբանություն: Tert.am –ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեցին ՀՀ ոստիկանությունից:
Ոստիկանությանը դեռևս չի հաջողվել հայտնաբերել վիճաբանության կողմերին: Կատարվում է քննություն:
Նշենք, որ Aravot.am-ի փոխանցմամբ՝ թաղի բնակիչները ճանաչել են, որ վիճաբանողներից մեկը «Շիրակ» ԳԳՄ տնօրեն Սերգեյ Ամիրբեկյանի վարորդն է, մյուսը՝ գազի գրասենյակի նախկին աշխատակից Վարդան Եդիգարյանն է: Ըստ կայքի՝ միջադեպի ընթացքում հնչել են կրակոցներ։
Նշենք, որ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը տեղեկացրել է, որ Հունիսի 8-ին երեկոյան Գյումրու կենտրոնում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում: Կատարվել են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ:
«Մենք կրակոցների մասին ինֆորմացիա, բացի այն, ինչ կա լրատվամիջոցներում, չունենք: Խնդրում եմ՝ եթե կան նման քաղաքացիներ, ովքեր այդ միջադեպի ժամանակ լսել են կրակոցներ, թող տեղյակ պահեն իրավապահ մարմիններին»,- նշել է Շիրակի մարզի դատախազը՝ փաստելով, որ այդ դեպքի հետ կապված արդեն կան տեսագրություններ:










