Եվրոպան այլևս առաջվա պես չի կարող հույս դնել ԱՄՆ վրա, Ժան Կլոդ Յունկեր

03:03 • 10.06.17

ԱՄՆ-ին արդեն չի կարելի այնպես վստահել, ինչպես նախկինում, ուստի Եվրոպան պետք է լավ գիտակցի իր պատասխանատվությունը, հայտնել է Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը։

Նրա խոսքով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի փոքր այլ ձևով է տիրապետում քաղաքական արվեստին։ Նրա գործելաոճը ստիպում է եվրոպացիներին պատասխանատվության այլ չափ ու որակ ստանձնել։


Յունկերը նաև նշել է, որ իրենք այլևս առաջվա պես չեն կարող հույս դնել Միացյալ նահանգների վրա: Միաժամանակ նա շեշտել է, որ տրանսատլանտյան համագործակցությունն իր այլընտրանքը չունի։