Ուկրաինան հրաժեշտ է տալիս ռուսական կայսրությանն ու վերադառնում Եվրոպական ընտանիք. Պորոշենկո

17:45 • 10.06.17

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Եվրամիության կողմից Ուկրաինայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի տրամադրման վերաբերյալ փաստաթղթի ուժի մեջ մտնելուց հետո Ուկրաինան մեկնդմիշտ ցտեսություն կասի ռուսական կայսրությանը, փոխանցում է 112 Украина հեռուստաալիքը:

«Ուկրաինան այլևս երբեք չի վերադառնա Խորհրդային Միություն, դա կլինի վերջին հրաժեշտը ռուսական կայսրությանը, մեր երկիրը վերադառնում է Եվրոպական ընտանիք», - ասել է Պորոշենկոն:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Ստրասբուրգում կայացել է Եվրամիության կողմից Ուկրաինայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի տրամադրման վերաբերյալ փաստաթղթի ստորագրման արարողությունը: Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին և ԵՄ խորհրդում նախագահող Մալթայի ներքին գործերի նախարար Կարմելո Աբելան ստորագրել են Եվրամիության օրենսդրությունում փոփոխություններ մտցնելու մասին փաստաթուղթ՝ Ուկրաինայի քաղաքացիներին առանց վիզայի ռեժիմ տրամադրելու համար: 

Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի հունիսի 12-ից: