Հրազդանի շենքերից մեկում գազի արտահոսքի պատճառով հրդեհ է բռնկվել

18:56 • 12.06.17

Այսօր ժամը 17 00-ի սահմաններում ՀՀ ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ   Հրազդանի 2-րդ միկրոշրջան թաղամասի 74-րդ շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 3 կիլոգրամանոց գազաբալոնի արտահոսքի պատճառով: 

Այս մասին Tert.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Զոհեր և վիրավորներ չկան, ըստ նախնական տեղեկությունների, չկան: