Էրդողանը թուրքական սերիալները վերջին շրջանում թուրքական մշակույթի ամենամեծ ձեռքբերումն է համարել

11:40 • 13.06.17

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական հեռուստասերիալները վերջին շրջանում թուրքական մշակույթի ամենամեծ ձեռքբերումն են։

Ինչպես գրում է թուրքական diken.com.tr կայքը, Էրդողանը նշել է, որ շատ հպարտ է զգում իրեն, երբ Հնդկաստանում իրեն մոտենում ու հայտնում են, որ դիտում ու հավանում են թուրքական սերիալները։

«Մենք պարտավոր ենք մեր իրական պատմությունը ցուցադրել ու սովորեցնել այդ սերիալների միջոցով», - ասել է Էրդողանն ու հավելել, որ Հնդկաստանն ու Թուրքիան մոտ ապագայում սերիալների նկարահանման ընդհանուր նախագիծ կսկսեն։