Սպիտակ տունը դատապարտել է Ռուսաստանի օրվա ժամանակ անցկացված ցույցերի մասնակիցների ձերբակալությունները

04:29 • 13.06.17

Սպիտակ տունը դատապարտել է Ռուսաստանի օրվա ժամանակ անցկացված ցույցերի մասնակիցների ձերբակալությունները, հայտարարել է մամուլի քարտուղար Շոն Սփայսերը։ 

«ԱՄՆ-ը խստորեն քննադատում է ողջ ՌԴ-ում հարյուրավոր խաղաղ ցուցարարների ձերբակալությունը»,- նշել է նա՝ ընդգծելով, որ ցուցարարների, իրավապաշտպանների և լրագրողների ձերբակալությունները հակասում են ժողովրդավարության բոլոր հիմնարար արժեքներին։


Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել են չարտոնված ցույցերի շուրջ 650 մասնակիցներ՝ ներառյալ ՌԴ գլխավոր ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին: