Աշխարհի ամենագեր կինը լինել ցանկացող ամերիկուհին մի կողմ է դրել իր երազանքը՝ հանուն դեռ չծնված երեխայի (լուսանկարներ, տեսանյութ)

21:01 • 14.06.17

28-ամյա մերիկուհին, ով նպատակադրվել էր դառնալ աշխարհի ամենագեր կինը, ստիպված է հրաժարվել իր մտքից հանուն դեռ լույս աշխարհ չեկած երեխայի:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, տարիներ շարունակ 317 կգ կշռող Մոնիկան համարվում էր աշխարհի ամենագեր կանանցից մեկը: Նա շարունակում էր օրական 10 000 կալորիա սպառել, անգամ երբ իմացավ իր առաջին հղիության մասին: Սակայն 12 շաբաթականում արված հետազոտությունը ցույց էր տվել, որ պտուղն արատներ ունի:

Ամիսներ անց Մոնիկան կրկին հղիացել է և վիժել: Իրեն մեղավոր համարելով անհաջող հղիությունների համար` ամերիկուհին որոշել է մի կողմ դնել «անշարժ» դառնալու իր երազանքն ու նիհարել:

Այժմ նա կրկին հղի է և օրական 2000 կալորիա է սպառում: Նրան հաջողվել է կորցնել իր քաշի մեկ քառորդը: Ամերիկուհին նշում է, որ ուտելն իր համար կախվածության պես մի բան էր, ինչպես ալկոհոլը կամ թմրանյութը:

 

 

 

 

Աշխարհի ամենագեր կինը լինել ցանկացող ամերիկուհին մի կողմ է դրել իր երազանքը՝ հանուն դեռ չծնված երեխայի (լուսանկարներ, տեսանյութ)