Անկարայում պայթյուն է որոտացել, կան զոհեր (տեսանյութ)
Անկարայի Յենիմահալլե շրջանում՝ ավտոմասերի և ավտոյուղերի վաճառքի կետում, հզոր պայթյուն է որոտացել։ Պայթյունի հետևանքով կա երկու զոհ, երեք քաղաքացի վիրավորվել է, հայտնում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը։
Պայթյունից հետո դեպքի վայրում հրդեհ է բռնկվել, տարածք են տեղափոխվել մեծ թվով շտապօգնության մեքենաներ և հրշեջ-փրկարարական ջոկատներ։
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։










