Պուտինը մեկնաբանել է Քլինթոնի՝ իրեն Հիտլերի հետ համեմատելը

10:22 • 14.06.17

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկյան հայտնի ռեժիսոր Օլիվեր Սթոունին տված հարցազրույցի ժամանակ մեկնաբանել է ԱՄՆ նախկին պետքարտուղար, նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնի կողմից իրեն Երրորդ ռեյխի ղեկավար Ադոլֆ Հիտլերի հետ համեմատելը, գրում է gazeta.ru-ն:

«Մեզ համար դրանում ոչ մի նոր բան չկա: Մենք անձամբ ենք իրար ճանաչում: Նա էներգիայով լի կին է: Մենք ևս կարող էինք նրա վերաբերյալ տարբեր համեմատություններ անել, բայց  քաղաքական կուլտուրայից ելնելով՝ զերծ ենք մնում ծայրահեղ հայտարարություններից»,-պատասխանել է Պուտինը:

Աղբյուրը հիշեցնում է, որ 2014թ. Քլինթոնը, խոսելով Ղրիմի՝ Ռուսաստանին միանալու մասին, Պուտինին համեմատել էր Հիտլերի հետ: Այն ժամանակ ՌԴ ղեկավարն ասել էր, որ նման արտահայտությունները վկայում են Քլինթոնի թուլության մասին: