ԱՄՆ Սենատը հաստատել է ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների ընդլայնումը

23:46 • 14.06.17

ԱՄՆ Սենատը ճնշող մեծամասնությամբ հաստատել է հակառուսական պատժամիջոցների ընդլայնման մասին օրինագիծը:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, նոր պատժամիջոցները ներկայացվել են Իրանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին օրինագծում արված փոփոխությունների տեսքով: Փաստաթղթում նաև դրույթ է ներառվել, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին թույլ է տալիս առանց Կոնգրեսի հաստատման մեղմացնել կամ չեղարկել ընդունված միջոցները:

Առաջարկված պատժամիջոցները ենթադրում են ռուսական բանկերի շուկայական ֆինանսավորման առավելագույն ժամկետի կրճատումը 14 օրով, իսկ նավթագազային հատվածի ընկերություններինը` մինչև 30 օրով:

Բացի այդ, փոփոխություններ սահմանելուց հետո 180 օրվա ընթացքում ԱՄՆ ֆիննախարարը պետք է Կոնգրեսին զեկույց ներկայացնի պատժամիջոցների տարածման հետևանքների մասին:

Այժմ օրինագիծը ներկայացվելու է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հաստատմանը, որտեղից կուղարկվի Սպիտակ տուն: