Իտալիայի սենատում ծեծկռտուք է սկսվել ներգաղթյալների վերաբերյալ օրինագծի պատճառով

02:28 • 16.06.17

Անկարգություններ են առաջացել Իտալիայի խորհրդարանի վերին պալատում՝ մեծ աղմուկ հանած օրինագծի քննարկման ժամանակ, որը վերաբերում է փախստականների՝ Իտալիայի տարածքում ծնված երեխաների քաղաքացիության ստացման իրավունքին:

Ինչպես հայտնում է ABC News-ը, ընդդիմադիր «Հյուսիսի լիգա» կուսակցության անդամները տապալել են պալատի նիստը՝ իրենց տեղերից բղավոցներով նետվելով դեպի ամբիոն և թափահարելով պաստառներ՝ «Առաջնայինը իտալացիներն են» մակագրությամբ։


Այս ամենի հետևանքով ծեծկռտուք է սկսվել Դեմոկրատական կուսակցության և «Հյուսիսի լիգայի» ներկայացուցիչների միջև: