Թրամփի հետ հանդիպումը չենք արագացնում. Պուտին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ամերիկյան հայտնի ռեժիսոր Օլիվեր Սթոունին տված հարցազրույցում խոսել է ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ հնարավոր հանդիպման մասին:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, ՌԴ ղեկավարը հույս է հայտնել, որ երբևէ կհանդիպի Թրամփին:
«Կարծում եմ՝ մենք երբևէ կհանդիպենք, երևի: Բայց մենք ամենևին էլ չենք արագացնում այդ գործը»,- Սթոունի հարցին պատասխանել է Պուտինը:
ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ Թրամփը դեռևս պետք է հարաբերություններ կառուցի ներքին գերատեսչությունների, ինչպես նաև դեմոկրատների ու հանրապետականների հետ:
«Երբ ԱՄՆ վարչակազմը պատրաստ լինի պրակտիկ աշխատանքի, մենք անհապաղ կպատասխանենք»,-հավելել է Պուտինը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ 2 պետությունների ղեկավարները կարող են հանդիպել «Մեծ քսանյակի» (G20) գագաթաժողովի շրջանակում:










