Ադրբեջանցիները կերազեին ինչ-որ ձևով ցույց տալ, թե Արցախի տարածքում եղել են, ոչ թե հայեր, այլ աղվաններ. պատմաբան (տեսանյութ)

23:21 • 17.06.17



ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի «Քրիստոնյա Արևելք» բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսան Հակոբյանն ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից պատմության խեղաթյուրմանը լուրջ չի վերաբերվում՝ հորդորելով մեծ ուշադրություն չդարձնել նրանց այս կամ այն հայտարարությանը: Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, թե ադրբեջանցիները շատ անհեթեթություններ են տարածում աշխարհում, ավելին՝ նույն անհեթեթություններով իրենց ժողովրդին են խաբում:

Պատմաբանն անհիմն է համարում նաև ադրբեջանական այն թեզը, թե Արցախում ոչ թե հայերն են տեղաբնիկ, այլ աղվաները, որոնց ադրբեջանցիներն իրենց նախահայրերն են հայտարարում: Փոխարենը՝ նա մեծ հաճույքով խոսեց, ինչպես ինքը որակեց, հարևան և բարեկամ երկրի՝ Աղվանքի մասին:

«Աղվանքը տարածված է եղել Կուր գետից հյուսիս մինչև Կովկասյան լեռները, Կասպից ծով, մինչև Դերբենդի անցք, այսինքն՝ այսօրվա Ադրբեջանի մոտավորապես կեսն է ընդգրկել և մի փոքր էլ Դաղստանից: Կուր գետից հարավ եղել են պատմական Հայաստանի կամ Մեծ Հայքի 3 նահանգները՝ Արցախն, Ուտիքը և Փայտակարանը: Մի լավ հարևան էլ ունեցել ենք հյուսիսում՝Վիրքը (Եգերքի հետ միասին), բայց Աղվանքը եղել է ավելի լավ բարեկամ՝ մարտակից և մշակութակից: Աղվանքն ի սկզբանե եղել է Կուրից հյուսիս, սակայն 5-րդ դարի սկզբում (428 թվականին), երբ Սասանյան պարսիկները Հայաստանում վերացրեցին Արշակունյաց թագավորությունը, նրանք նաև որոշեցին Հայաստանն է՛լ ավելի թուլացնել: Այդ պատճառով սահմաններին մոտ տարածքները հանեցին Հայաստանի կազմից և միացրեցին նոր ստեղծված հարևան մարզպանություններին, իսկ Հայաստանը դարձավ մարզպանություն առանց իր սահմանային նահանգների: Աղվանքը, որտեղ թագավորական իշխանությունը դեռ չվերացվեց, ստացավ Հայաստանի սահմանային նահանգներից Ուտիքն ու Արցախը, Փայտակարանը միացվեց մեր հարավ-արևելյան հարևան Ատրպատականի մարզպանությանը, հյուսիսում Գուգարք նահանգը միացվեց Վիրքին: Այսպես Ուտիքն ու Արցախը դարձան Աղվանք հին անունը պահպանած նոր մարզպանության մաս»,- ասաց Հակոբյանը:

Պատմաբանը նշեց, որ վերոնշյալ իրադարձություններից հետո, կենտրոնական Հայաստանի  և  Աղվանքի մարզպանության մեջ մտած հայկական նահանգների մեջ որոշակի բնական, բայց շատ թույլ հեռացում եղավ: Հակոբյանը շեշտեց, որ դեռևս այդ ժամանակ (428-430 թթ. միջև) Մեսրոպ Մաշտոցը մի կողմից՝ Աղվանքի ղեկավարների, մյուս կողմից՝ Ուտիք-Արցախի հայ նախարարների (հանձին Գարդմանի հզոր իշխան Խուրսի) հետ պայմանավորվել էր, որ  հայերը պահպանում են իրենց լեզվա-մշակութային ինքնուրույն կարգավիճակը, իսկ 2-րդ պաշտոնական լեզուն Բուն Աղվանքի տարածքում ևս պետք է լինի հայերենը: Իսկ երբ Վաչագան Բարեպաշտ Աղվանից թագավորի օրոք (6-րդ դարի սկզբներում) Աղվանք մարզպանության և Աղվանից եկեղեցու (մեր Գրիգոր Լուսավորչի հիմնադրած) կենտրոնները Կուրի ձախափնյակից տեղափոխվեցին աջափնյակ՝ նորակառույց Պարտավ քաղաք, հայերենը 1-ին պաշտոնական լեզու դարձավ նաև բուն-աղվանական ձախափնյակում։ Ի դեպ, դրա հետևանքով էր, որ 420 թ. Մաշտոցի և իրենց վարդապետ Բենիամինի ստեղծած աղվաներեն գիրը համեմատաբար քիչ զարգացում ապրեց եւ ինչ-որ պահից՝ մոտ 9-րդ դարից, ընդհանրապես դադարեց օգտագործվել։ Այդ նույն ժամանակ ավարտվեց քրիստոնյա աղվանների էթնոհամախմբման գործընթացը ուդիներ ինքնանվամբ, և նրանց գրավոր լեզուն արդեն լոկ հայերենն էր։

«Ուտիքն ու Արցախն իրենց էական կապը զգացել են կենտրոնական Հայաստանի հետ անընդմեջ: Այդ կապն առավել թույլն է եղել 9-10-րդ դարերում՝ ավատական կենտրոնախույս շարժումների ժամանակաշրջանում։ Սակայն հետագայում, երբ սելջուկները եկել են, կենտրոնական Հայաստանի հետ կապը կրկին ակտիվացել է: 4-5-րդ դարերի բուն-աղվանական եկեղեցու և սեփական Արշակունի թագավորության ավանդույթները աջափնյա Աղվանքի հայկական տարածքների վրա 428 թվականից հետո, անշուշտ, ինչ-որ չափով ազդել են, բայց դրանք միշտ նաև կապված են եղել կենտրոնական Հայաստանի հետ: Մեր գիտության խնդիրն այդ առանձնահատկությունները և կապվածությունն ուսումնասիրելն է իրենց կոնկրետության մեջ:

Ինչ վերաբերում է ադրբեջանցի կամ  մնացած «վայ» գիտնականներին, ասեմ, որ նրանք միայն այն պահի վրա են շեշտադրում, որ 428 թվականից հետո Արցախի և Ուտիքի տարածքները մտել են Աղվանքի մեջ, և սա ֆետիշացնում են՝ անտեսելով, թաքցնելով մնացյալը: Իրականում, հայկական շրջանները մնացել են հայկական, բուն-աղվանական շրջանները մնացել են բուն-աղվանական, որոնց ուղիղ ժառանգորդներն են այսօր քրիստոնյա ուդիները եւ մահմեդական (սուննի) լեզգիախոս ժողովուրդները՝ լեզգիներ, ծախուրներ, ռուտուլներ, աղուլներ, տաբասարանցիներ, խինալուղցիներ և այլն)»,- շարունակեց նա:

Ալեքսան Հակոբյանը հավելեց, որ ադրբեջանցիների հավակնությունները սուտ և հակագիտական են, քանի որ նրանք թյուրքալեզու ցեղային էթնոսների ժառանգորդ են, որոնք այս կամ այն կերպ նվաճել են Աղվանքի տարածքը (ճիշտ այնպես, ինչպես Հայաստանի մի մասը), սակայն առ այսօր կա պատմական տիրոջ գաղափարը և՝ ոչ միայն մեր մեջ:

«Բոլորը, կամ գոնե, գիտնականները լավ գիտեն, որ Ադրբեջանի հյուսիսային տարածքի տերերը լեզգիալեզու ժողովուրդներն են: Այս խնդիրը նաև պատմաբանների վեճերի մեջ է լավ արտահայտվում, քանի որ դաղստանցի պատմաբաների ու ադրբեջանցի պատմաբանների վեճը ոչ պակաս սուր է, քան հայ և ադրբեջանցի պատմաբաններինը: Ադրբեջանցիները կերազեին ինչ-որ փաստերով ցույց տալ, թե Արցախի տարածքում ինչ-որ հին ժամանակներում եղել են, ոչ թե հայեր, այլ հետագայում հայացած աղվաններ: Նրանք, երբեմն, հենվում են 19-20-րդ դարերում հնչած այդպիսի մոտեցումների վրա, որոնք, սակայն, այսօրվա գիտությունը հերքում է թե՛ աղբյուրագիտական, թե՛ հնագիտական, թե՝ մշակութաբանական և անգամ մարդաբանական նյութերով», - շարունակեց պատմաբանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

Անի Օհանյան





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

17:57 • 18/09

Ինձ համար Ռոնալդուի տեղափոխությունը ցավալի փաստ է. Բարտոմեու

17:56 • 18/09

Apple-ը թողարկել է նոր iOS12-ը

17:52 • 18/09

«Ինչպես ես հայացա»․ Սևան Նշանյանը պատմել է Հայոց ցեղասպանությունը «բացահայտելու» իր պատմությունը

17:39 • 18/09

Թուրքիայում հետախուզական ծառայության 15 ենթասպա է ձերբակալվել

17:33 • 18/09

Հայաստան կժամանեն Էրիկ Էսրաիլյանը և Կալիֆոռնիայի համալսարանի ռեկտոր Ջին Բլոքը

17:31 • 18/09

Գրիզմանը շատ ինքնավստահ է. Ռամոս

17:31 • 18/09

«Ռոսկոմնադզոր»-ը հայտարարել է Twitter-ի և Facebook-ի ստուգումների մասին

17:26 • 18/09

Թուրքիայում կալանավորված ամերիկացի քահանայի հայազգի փաստաբանը պատրաստվում է դիմել սահմանադրական դատարան

17:20 • 18/09

Համացանցում հրապարակվել է «Մերի Փոփինսը վերադառնում է» ֆիլմի նոր թրեյլերը (տեսանյութ)

17:11 • 18/09

Cnet-ը նոր iPhone XS-ը համեմատել է iPhone X-ի հետ՝ նշելով դրա առավելություններն ու թերությունները

16:57 • 18/09

Հայաստանի Մ-17 հավաքականը ժամանել է Բելառուս

16:56 • 18/09

Արտահերթ ընտրության հարցը հանրային պահանջ է, ոչ թե վարչապետի ցանկությունը. Լենա Նազարյան

16:54 • 18/09

ՀՀ ԱԻ նախարարի հրամանով համակարգի մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են մեդալներով

16:52 • 18/09

Ucom-ը կրկնապատկել է uDaily կանխավճարային շարժական ինտերնետի ծավալը

16:49 • 18/09

Ստամբուլի 3-րդ օդանավակայանի կառուցման ժամանակ 37 բանվոր է զոհվել. լրատվամիջոցներ

16:47 • 18/09

Երևանում 28-ամյա քաղաքացին ինքնասպանության կրկնակի փորձ է արել

16:40 • 18/09

Երևանի ավագանու ընտրությունների շրջանակում արձանագրվել է ենթադրյալ ընտրախախտումների վերաբերյալ ահազանգման 18 դեպք. Դատախազություն

16:36 • 18/09

ԵՊՀ մի խումբ ուսանողներ հյուրընկալվել են Հանրապետության նախագահի նստավայրում

16:26 • 18/09

Ադրբեջանցի միլիարդատիրոջ նկատմամբ քրեական գործ է հարուցվել Ավրաամ Ռուսոյի առևանգման փորձի համար

16:19 • 18/09

Սիրիան ողջունել է Պուտին-Էրդողան հանդիպման ժամանակ Իդլիբի հարցով կայացված որոշումը․ «ՍԱՆԱ»

16:18 • 18/09

Պատվաստված և ոչ մի աղջկա մոտ որևէ բարդություն չի գրանցվել. ԱՀԿ-ի գնահատականը՝ ՀՀ-ում պապիլոմավիրուսի դեմ պատվաստումներին

16:13 • 18/09

ԵՄ երկրները «Սկրիպալների գործով» նոր պատժամիջոցներ չեն սահմանի Ռուսաստանի նկատմամբ

16:08 • 18/09

Մեր տպավորությամբ՝ սա փորձ է՝ լռեցնելու լրատվամիջոցին, որը հանդես է գալիս մեր երկրում առկա մերժելի երևույթների քննադատությամբ. Yerevan.Today կայքի խմբագիր

16:07 • 18/09

Իսրայելը ռուսական ինքնաթիռի կործանման համար մեղադրել է Դամասկոսին, Իրանին և «Հեզբոլլահ»-ին

16:04 • 18/09

«Սանիթեքն» ապաքաղաքական է, իսկ ամբողջ գույքը պատկանում է միայն ընկերությանը. պարզաբանում

16:01 • 18/09

ՀՀ ՊՆ 4-րդ զորամիավորումում անցկացվում է գումարտակային մարտավարական զորավարժություն

16:01 • 18/09

Հեղափոխության ամենադժվար պահին, երբ չգիտեինք՝ վաղն ինչ է լինելու, Ա. Սարգսյանն ու մյուսները հակառակ քայլեր էին անում. ՔՊ անդամը հակադարձում է

15:56 • 18/09

«Նա մյուսների մասին հոգ տանող մարդ է». Բիլ Գեյթսը պատմել է Թրամփի հանդեպ իր վերաբերմունքի մասին

15:56 • 18/09

Պատրի Էվրան` Դուգլաս Կոստային. Գիտես չէ՞, որ Յուվենտուսի խորհրդանիշը զեբրն է, ոչ թե լաման

15:55 • 18/09

ԱՄՆ մետրոպոլիտեն թանգարանում կգործի «Հայաստան» ցուցահանդեսը, տրամադրվել են բացառիկ նմուշներ. կազմակերպիչներ (տեսանյութ)

15:52 • 18/09

Լեհաստանի Զամոշչ քաղաքում՝ հայկական նախկին եկեղեցու տարածքում, բացվել է հայկական խաչքար

15:38 • 18/09

Coca-Cola-ն մտադիր է մարիխուանայով թրմված ըմպելիքներ արտադրել

15:28 • 18/09

Հայաստանը և Չինաստանը ստորագրել են օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիր

15:26 • 18/09

Հալեպի նահանգային խորհրդի կազմում հայազգի 2 թեկնածու է ընդգրկվել

15:16 • 18/09

Թրամփը կարգադրել է հրապարակել է «ռուսական միջամտության գործով» գաղտնի փաստաթղթերը

15:13 • 18/09

Հերթական ապատեղեկատվությունն է. Ա. Համբարձումյանը՝ ազգային համաձայնության կառավարությունը լքելու մասին

15:04 • 18/09

Շատ մեծ որս են կուլ տվել, մարսողական համակարգի խնդիրներ կունենան. «Yerevan today» կայքի գլխավոր խմբագիրը՝ խուզարկության մասին (տեսանյութ)

14:59 • 18/09

Մոսկվան Իսրայելի դեսպանին ԱԳՆ է կանչել

14:56 • 18/09

Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը ճաշել ու FIFA է խաղացել երկրպագուի հետ, ում հանդիպել էր մզկիթում

14:51 • 18/09

Բրիտանացի ֆիզիկոսները «անհնար շարժիչ» են ստեղծում Պենտագոնի համար

14:47 • 18/09

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա պաշտոնական այցով եղել է Արցախում

14:45 • 18/09

Մոտ օրերս Սերժ Սարգսյանին առանձնատուն կառաջարկենք, որը կլինի միակը և վերջնականը անկախ նրանից՝ իրենք կառարկեն, թե ոչ. Է. Աղաջանյան

14:43 • 18/09

Թուրքիայում «Լեռնային Ղարաբաղ» անվամբ նոր զբոսայգի է բացվել

14:43 • 18/09

Սեպտեմբերի 17-18-ը ՀՀ ոստիկանությունը բացահայտել է հանցագործության 34 դեպք

14:31 • 18/09

ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը վերընտրվել է Միջպետական բանկի խորհրդի նախագահի պաշտոնում

14:31 • 18/09

Ամերիկյան բիզնեսը պատժամիջոցների պատճառով ստիպված կլինի ամբողջովին հեռանալ Ռուսաստանից. ամերիկյան առևտրային պալատի ղեկավար

14:23 • 18/09

Ադրբեջանի կողմից ՀՀ բնակավայրերը գնդակոծելու և քաղաքացու վիրավորվելու մասին Ա. Հովհաննիսյանը ներկայացրել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովին

14:16 • 18/09

Մխիթար աբբահոր ջահը թող շարունակի լուսավորել հայ ազգի փշոտ և ծաղկուն ճանապարհը. Հռոմի պապը շնորհավորել է Մխիթարյանների միաբանության 300-ամյակը

14:15 • 18/09

Համացանցում է հայտնվել նորացված Mitsubishi L200-ի առաջին լուսանկարը

14:15 • 18/09

Արքայազն Հարիի կինը թողարկել է իր առաջին խոհարարական գիրքը (լուսանկարներ)

14:14 • 18/09

Նավթի և գազի հետախուզման ընկերությունը դիմել է դատարան, անօրինական դադարեցրել են լիցենզիան․ տնօրեն Վ․Պետրոսյան

14:08 • 18/09

Թուրքիայում խոշոր կողոպուտի կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել (լուսանկար)

14:03 • 18/09

ՀՀ-ում ստեղծված իրավիճակը բազմաթիվ զուգահեռներ ունի այլ երկրներում ժողովրդի անունից իշխանության եկող, հետո այն ուզուրպացնողների հետ. Ա. Աշոտյան

14:00 • 18/09

«Yerevan.today» կայքի գլխավոր խմբագիրը մանրամասներ է ներկայացնում խմբագրությունում տեղի ունեցած խուզարկությունից. տեսանյութ

13:58 • 18/09

Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է Չինաստանում «Մանգհութ» թայֆունը երեխաներով փչովի տնակը տապալում գետնին (լուսանկարներ, տեսանյութ)

13:52 • 18/09

Այնպես չէ, որ ողջ ՀՀ-ն աջակցում է Նիկոլ Փաշինյանին. բացառվում է, որ «Սասնա Ծռերը» կրակեն նրա ուղղությամբ. «Սասնա Ծռեր»

13:49 • 18/09

Քաղաքի ավագանու ղեկավարը բարձրագույն քաղաքական պաշտոն է, բայց քարոզարշավներին հաճախ ծրագրերը մի կողմ են քշվում. Միքայել Մելքումյան

13:45 • 18/09

ՆԱՍԱ-ն հրապարակել է TESS աստղադիտակի՝ Երկիր ուղարկած առաջին լուսանկարը

13:28 • 18/09

Ավտոճանապարհով ցորենի փոխադրման արգելքի դեմ Թբիլիսիում ակցիաներ են ընթանում. «Ալիք մեդիա»

13:22 • 18/09

Մենք ծով ծիրանի գույների մեջ ենք. պետք չէ բևեռացնել հասարակությանը. Զ. Փոստանջյան

13:22 • 18/09

Whoscored-ը Վարազդատ Հարոյանին ամենաբարձր գնահատականն է տվել «Ռոստովի» հետ խաղում

13:21 • 18/09

Սահմանապահ Տավուշում մեկնարկել են խաղողի մթերման աշխատանքները, մարզի 27 սահմանամերձ համայնքներ աշնանացանի համար աջակցություն կստանան

13:08 • 18/09

Շոյգուն Իսրայելին է մեղադրել Սիրիայում Իլ-20-ի կործանման համար. Պուտինը ցավակցել է զոհվածների ընտանիքներին

13:06 • 18/09

Դանի Ալվես. Ռեալը փոքր-ինչ ավելի ուժեղ է դարձել Ռոնալդուի հեռանալուց հետո

13:02 • 18/09

Փողով լի ճամպրուկները բերվել են նրա տուն. Արգենտինայի նախկին նախագահին կոռուպցիոն մեղադրանք է առաջադրվել

13:01 • 18/09

Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումը դարձել է անվճար

12:59 • 18/09

ԶՈՒ ԳՇ պետն ու ՀՀ-ում ԱՄՆ ռազմական կցորդը քննարկել են երկկողմ ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր

12:58 • 18/09

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի հիմնադիր տնօրենի հետ

12:56 • 18/09

Հանրապետության տարածքում երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ

12:54 • 18/09

Քարոզարշավը նորմալ սկսվեց, ցավոք, վերածվում է քաղաքական լուրջ պայքարի, իսկ խնդիրներից մասնակիցները չեն խոսում. ավագանու ՀՅԴ թեկնածու

12:52 • 18/09

ԱՄՆ-ն 2019թ. ռեկորդային քիչ քանակությամբ փախստական կընդունի. Մայք Պոմպեո

12:44 • 18/09

«Ընտանիքի 400-ամյա երաժշտական գործիքը շարունակում է ճիշտ հնչողությունը»․ The New York Times-ի ուշագրավ անդրադարձը Զիլջյանների ու նրանց բրենդի պատմությանը

12:33 • 18/09

1.6 մլն դոլար. Պակիստանի վարչապետն աճուրդի է հանել իր շքեղ մեքենաները

12:27 • 18/09

Լևոն Արոնյանի կինը` Արիանա Կաոիլին, հեծանիվով 1800 կմ կանցնի` Թուրքիայի և Իրանի միջով գալով Հայաստան

12:24 • 18/09

Երևանի գլխավոր ճարտարապետն ազատվել է աշխատանքից

12:20 • 18/09

Ես Ազգային արխիվի ինստիտուտը նայում եմ որպես քաղաքական և պետական պայքարի մարմիններից մեկը. Ա. Սարգսյանը շրջայց կատարեց (տեսանյութ, լուսանկարներ)

12:08 • 18/09

Երևա՛ն, հույս ունեմ վերադառնալ մենահամերգով. Օլգա Բուզովայի գրառումը՝ Հայաստանից մեկնելուց առաջ

12:03 • 18/09

Էրեբունի փողոցում՝ սուպերմարկետում, հաճախորդի ուսապարկից քաղաքացին գողացել է բջջային հեռախոս՝ պատճառելով 250.000 ՀՀ դրամի վնաս (տեսանյութ)

12:00 • 18/09

«Հայք» կուսակցությունն իրեն սպիտակ ուժ է համարում և համոզված է, որ ավագանու ընտրությունների շեմն անցնելու են. Հրաչյա Սարգսյան

11:51 • 18/09

Ռուսական Իլ-20-ը կործանվել է սիրիական ՀՕՊ հրթիռի հարվածից. ՌԴ ՊՆ-ն կատարվածի համար մեղադրել է Իսրայելին

11:51 • 18/09

Մտածելու ենք՝ քվեարկե՞լ ԱԺ արտահերթ ընտրությունների համար, թե ոչ, եթե կարծում են, որ մարդկանց բերելու են, ԱԺ-ի վրա ճնշում գործադրեն, ասում եմ՝ չե՛ք կարողանալու․ Ն․ Զոհրաբյան

11:47 • 18/09

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Անկախության տոնի առթիվ մի շարք զինվորականների պարգևատրելու մասին

11:46 • 18/09

Երիտասարդ ազատ ոճային ըմբիշները սեպտեմբերի 20-ին կմեկնեն Սլովակիա` մասնակցելու աշխարհի առաջնությանը

11:38 • 18/09

Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում կլինի «սելֆիի ժամ», քաղաքացիները կնկարվեն հայտնի գործիչների հետ․ Լ․ Մակունց

11:24 • 18/09

Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքից անկախ՝ Դամասկոսը չի պատրաստվում ետ կանգնել Իդլիբի դեմ ռազմական գործողությունից․ լրատվամիջոցներ

11:17 • 18/09

Հայաստանում կանցկացվի «Էներգետիկայի շաբաթ 2018» խորագրով ներդրումային համաժողովը

11:16 • 18/09

Ֆրանսիան հերքել է Սիրիայում ռուսական Իլ-20-ի անհետացման միջադեպում իր ներգրավվածությունը

11:13 • 18/09

Բարսելոնայի նախագահ. Մեսսին փոխվել է թիմի ավագը դառնալուց հետո

11:09 • 18/09

Սեպտեմբերի 21-ի միջոցառումների կիզակետը կլինի Հանրապետության հրապարակը, կարգախոսը՝ «Դու անկախ ես» (տեսանյութ)

11:08 • 18/09

Միլիարդատեր Իլոն Մասկին դատի է տվել տղամարդը, որին նա «մանկապիղծ» էր անվանել

10:59 • 18/09

Հաջողվեց կանխել նոր պատերազմն Իդլիբում. Իրանն արձագանքել է Պուտինի և Էրդողանի՝ Իդլիբի հարցով համաձայնությանը

10:57 • 18/09

Ռուսաստանը չի հանդուրժի ժողովրդավար Հայաստան, ճնշում կգործադրի ԼՂ հակամարտության կարգավորման ոլորտում. Սթիվեն Բլանք

10:55 • 18/09

Մաուրիսիո Պոչետինոն Ինտեր-Տոտենհեմ խաղից առաջ խոսել է կովերի և գնացքի մասին

10:54 • 18/09

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը ժողովրդավարության խթանման գերազանց օրինակ է. Եվրամիության հայտարարությունը

10:45 • 18/09

«168 ժամ». Ալիևը նոր «գրոհ» է նախաձեռնում. ՀԱՊԿ-ն ինչպե՞ս կարձագանքի

10:43 • 18/09

Ինչպես հին ու բարի ընկերներ. Կիմ Չեն Ընը Փհենյանում ջերմ ընդունելություն է կազմակերպել Հրվ. Կորեայի նախագահի համար (լուսանկարներ, տեսանյութ)

10:36 • 18/09

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվողը ֆուտբոլային անեկդոտների գիրք է թողարկել

10:30 • 18/09

«Հրապարակ». Քաղաքապետարանի լրատվական ծառայության պետ Արթուր Գևորգյանին ազատել են կայքում Տարոն Մարգարյանի լուսանկարը չփոխելու համար

10:27 • 18/09

Ըստ մեղադրանքի՝ 2006-ին զինծառայողին տարել են անտառ, ստիպել ինքնուրույն կախվել, ինչը նա չի արել, որից հետո ծառայակիցն է կախել նրան. գործը դատարանում է

10:19 • 18/09

Մասիս լեռան լանջին բռնկված խոշոր հրդեհը դեռևս չի հաջողվել ամբողջությամբ մարել (լուսանկարներ)