Պետք է որդեգրենք հրեաների տակտիկան և սոսկալի հարվածներ հասցնենք Ադրբեջանի քաղաքացիական բնակչությանը. քաղաքագետ

19:33 • 17.06.17



Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, Tert.am –ի հետ զրույցում  անդրադառնալով ադրբեջանական կողմի վերջին սադրանքներին, որի արդյունքում երեկ և այսօր արցախա–ադրբեջանական շփման գծում զոհվել է 4 զինվոր, նշեց, որ այլևս բավ է, հայկական կողմը պետք է գնա Իսրայելի ճանապարհով: Հատուցման, 1-100 –-ի հարաբերակցությամբ ադրբեջանական կողմին զոհեր պատճառելով, ինչի համար չպետք է խնայվի անգամ քաղաքացիական բնակչությունը: 

-Պարոն Համբարյան,  Ձեր ֆեյսբուքյան գրառման մեջ, անդրադառնալով մեր վերջին 4 զոհերին, գրել էիք, թե արդեն բավ է, մենք պետք է որդեգրենք հրեաների տակտիկան և 1- 100 հարաբերակցությամբ ոչնչացնենք ադրբեջանցիներին: Այս առաջարկի տակ կա՞ն այլ, ռացիոնալ հիմնավորումներ, բացի հայրենասիրական շարժառիթներից: Սա ի՞նչ կտա մեզ:

- Ուրեմն ասեմ՝ խնդիրը հետևյալն է, մենք տեսնում ենք, որ պաշտոնական Բաքվի համար իր զինվորականների զոհվելը բացարձակ ոչ մի նշանակություն չունի: Իլհամ Ալիևը և Զաքիր Հասանովը ադրբեջանցի ասկյարների զոհվելը բացարձակ սրտին մոտ չեն ընդունում, առավել ևս, այդ մասին տեղեկատվությունն Ադրբեջանում գաղտնի է պահվում, և հասարակությունը շատ քիչ է տեղեկանում, թե ինչ է տեղի ունենում առաջնագծում , և որ ադրբեջանական սադրանքներին հայկական կողմը մի քանի անգամ ավելի հզոր հարված է հասցնում: Այսինքն՝ այն, որ մենք փորձում ենք ադրբեջանցիներին ռևանշի միջոցով կամ ավելի հզոր հարվածներ, դաժան պատասխաններ տալու միջոցով տեղը դնել, ոչ մի արդյունք չի տալիս: Եվ արդյունք չունի արդեն երկար ժամանակ: Հիմա պետք է ուղի փնտրել, թե ինչպես կարելի է Իլհամ Ալիևին պարտադրել, որպեսզի վերջինս վերջ տա իր ահաբեկչական գործողություններին: Եվ այս առումով է, որ մենք հեծանիվ չենք կարող հնարել, քանի որ աշխարհում շատ վաղուց նման սանձարձակների ու ահաբեկիչների դեմ պայքարի միջոցը գտնվել է: Այս բնագավառում ամենապրոֆեսիոնալն Իսրայելն է, որն իր մոտ 70 տարվա պատմության մեջ միշտ առնչվել է ահաբեկչական գործողություններին։ Իսրայելում շատ լավ հասկացել են, որ ահաբեկչության դեմ ամենալավ միջոցը հակառակ կողմից առանց որևէ մեկին  խնայելու հարված հասցնելն է՝ լինի քաղաքացիական բնակչություն, թե ահաբեկիչներ: Ահաբեկիչներն առանց այդ էլ իրենց պատիժը ստանում են: Ընդհուպ այն աստիճանի, որ նրանց տներն Իսրայել պետության կողմից վերահսկվող Պաղեստինի տարածքներում ավերվում են ամբողջությամբ, և նրանց ընտանիքները տարահանվում են: Այսինքն՝ եթե պաղեստինցի ահաբեկիչները հարված են հասցնում, Իսրայելն առանց վարանելու հարվածներ է հասցնում քաղաքացիական բնակչությանը:

-Այսինքն՝ Դուք առաջարկում եք, որ մերոնք էլ ադրբեջանական քաղաքացիական անձանց հարվածներ հասցնե՞ն:

-Ես առաջարկում եմ, որպեսզի մերոնք սարսափելի հարվածներ հասցնեն Ադրբեջանի և Արցախին սահմանակից շրջաններում խիստ բնակեցված տարածքներին, որպեսզի վերջիններս պարտադրեն իրենց պաշտպանության նախարարությանը վերջ տալ սադրանքներին և պահպանել զինադադարը: Այլ տարբերակ էլ չկա: Ընդամենը ժամեր առաջ ադրբեջանցիները հերթական հայ զինվորին  են սպանել:

-Մենք, վերջապես, հասել ենք նրան, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը սկսել է հասցեական հայտարարություններ է արել՝ շփման գծում դիվերսիաների համար դատապարտելով ադրբեջանական կողմին: Եվ գաղտնիք չէ, որ միջազգային հանրության ու  համանախագահության մոտ կա համակրանք  ոչ ահաբեկչական ՝հայկական կողմի հանդեպ: Արդյո՞ք քաղաքացիական բնակչությանը հարվածելը  չի վնասի մեզ ու չի բերի հասցեական դատապարտող հայտարարություններ:

-Միջազգային հանրությունը կանգնում է այն ուժի ու երկրի կողմը, որն ուժեղ է: Ուժեղներին ու հաղթողներին չեն դատապարտում: Նույն միջազգային հանրությունը, նույն Մինսկի խումբը, որը վերջերս առաջին անգամ դատապարտեց Ադրբեջանին՝ նշելով, որ ադրբեջանական կողմն է զինադադարը խախտել, և հայկական կողմը պատասխանել է, մինչև հիմա բերանը ջուր է առել, երբ երկու օրվա մեջ 4 մարդ է զոհվել: Մինսկի խումբը լռում է: Եվ պետք է ասեմ, որ ամեն անգամ, երբ Մինսկի խումբը գալիս է տարածաշրջան, նման սադրանքներ են կազմակերպվում: Եվ ես, ընդհանրապես, գտնում եմ, որ հայկական կողմն արդեն շատ քիչ պետք է ուշադրություն դարձնի Մինսկի խումբ կոչեցյալի վրա: Էդ որտեղ էին Մինսկի խմբի համանախագահները, երբ Ադրբեջանը ապրիլին սանձազերծեց պատերազմ, և մենք ունեցանք 100-ից ավելի զոհ:  Հայկական զինտեխնիկան ոչնչացրեցին, իրենք գրեթե չարձագանքեցին, հիմա դրա համար պետք է շատ ուրախանա՞նք: Ոչ մի ուրախանալու բան էլ չկա, նույն Մինսկի խմբի համանախագահ երկրները 1 տարուց ավել է չեն կարողանում ադրբեջանական կողմին պարտադրել,  որպեսզի վերջինս ի կատար ածի Վիենայում և Սանկտ Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնց տակ ստորագրել են նաև իրենք:

-Դուք նշել եք,  որ «Ադրբեջանական երկաթուղիները» գրեթե սնանկ են, սնանկության շեմին  են նաև SOCAR-ը, Azerenerji-ին և AZAL-ը, Ապշերոնյան բռնապետը որոշել է հայրենասիրության վրա խաղալ, սրել իրավիճակն Արցախի և Ադրբեջանի սահմանին, մեծ քանակությամբ զոհեր պատճառել հայկական կողմերին, որքանո՞վ եք հավանական համարում պատերազմը:

-Իհարկե, պատերազմի վերսկսման համար տարբեր գործոններ կան, և ամենակարևորն Ադրբեջանի իշխանությունների համար այն է, որ Իլհամ Ալիևը բռնապետ է, և դա ընդունում են բոլորը: Իր բռնապետական իշխանությունը պահպանելու համար Իլհամ Ալիևն ամեն ինչի ընդունակ է: Ադրբեջանում բավական ծանր վիճակ է, և արդեն  ադրբեջանական միջազգային բանկի սնանկացումից հետո, որն իր կրեդիտորներին պարտք է 3 միլիարդ ամերիկյան դոլար, երեկ արդեն  ըստ «Ռոյթերսի»՝ պարզվեց,  որ բավական մեծ խնդիրներ ունեն «Ադրբեջանական երկաթուղիները»: Բացի այդ, ահռելի պարտքեր է կուտակել ադրբեջանական պետական նավթային կորպորացիան, իրենց միջազգային ավիաուղիները: Եվ ինքնըստինքյան այս պարտքերը բերելու են նրան, որ ադրբեջանական իշխանությունները պետք է սեփական  գրպանից դա փակեն, իսկ սեփական գրպանից փակելը նախատեսում է, որ պետք է կրճատվեն սոցիալական ծախսերը՝ նաև ժողովրդի տարբեր կենսական պահանջները բավարարելու համար: Ադրբեջանում ստեղծվելու է ծայրահեղ ծանր սոցիալ-տնտեսական վիճակ: Ադրբեջանական իշխանությունները, փորձելով ժողովրդի ուշադրությունը շեղել ներքին խնդիրներից, նաև կարող են սանձազերծել նոր պատերազմ:

Բացի այդ, պետք է նշեմ, որ նոր սադրանքների թիկունքում պարտադիր կանգնած է Անկարան: Պատահական չէ, որ այս սադրանքները տեղի ունեցան Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցերի ժամանակ և Նախիջևանում շատ խոշոր զինավարժություններից հետո, որին  մասնակցում էին ադրբեջանական և թուրքական զինվորական ստորաբաժանումները: Այնպես որ, ռազմական գործողությունների վերսկսման համար տարբեր պատճառներ կան: Բացի այդ, նման սադրանքներով ադրբեջանական կողմը ևս մեկ անգամ բացահայտ դեմարշ է ներկայացնում Մինսկի խմբի համանախագահներին և այդ քայլով իր «բողոքն է հայտնում բանակցությունների վերաբերյալ, որոնք չեն  ընթանում Ադրբեջանի գծած սցենարներով: Բայց, էլի եմ կրկնում, այսպես շարունակել այլևս հնարավոր չէ, և պետք է Ադրբեջանին շատ կոշտ ու ցավոտ պատասխան տանք, որպեսզի գոնե միառժամանակ մոռանա իր սադրանքների մասին:

 

Անուշ Դաշտենց





ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

14:54 • 18/12

Արցախ ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի (լուսանկար)

14:53 • 18/12

Ջրվեժում շմոլ գազից 6 մարդ է թունավորվել, այդ թվում` մանկահասակ երեխա

14:51 • 18/12

Ադրբեջանը սկսել է սեփական արտադրության անօդաչուների փորձարկումը. նախարար Յավեր Ջամալով

14:49 • 18/12

Աջ ղեկ ունեցող ավտոմեքենաների սեփականատերերին չի արգելվի հետագայում ևս շահագործել դրանք. պարզաբանում

14:46 • 18/12

Հայաստանի արտգործնախարարն ընդունել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալին

14:42 • 18/12

Երուսաղեմի հարցով Ստամբուլում կայացված որոշումները չեն կարող հիմնական լուծում տալ հարցին. ԻՀԿ նախկին քարտուղար

14:41 • 18/12

«Ելքն» այսօր գրավոր կդիմի «Ծառուկյան» դաշինքին՝ նախագահի թեկնածու առաջադրելու հարցով բանակցություններ սկսելու համար. Ն. Փաշինյան

14:33 • 18/12

Ստամբուլում Գերմանիայի ու Ֆրանսիայի հյուպատոսարանների շենքերում կասկածելի փաթեթներ են հայտնաբերվել

14:30 • 18/12

Պապիլոմա վիրուսի դեմ տղաներին պատվաստելու հարց ևս կառաջանա. Գագիկ Բազիկյան

14:27 • 18/12

Եթե 72 ժամվա ընթացքում դատարանը որոշում չի կայացնում անձին անազատության մեջ պահելը թույլատրելու մասին, ապա նա անհապաղ ազատ է արձակվում. փոխախարար

14:25 • 18/12

Մարիա Շարապովան բարելավել է դիրքերը WTA-ի վարկանիշային աղյուսակում

14:20 • 18/12

Apple-ը մտադիր է փակել iTunes-ը 2019 թվականին. լրատվամիջոցներ

14:12 • 18/12

2018-ին ևս պետք է գոտիները ձգած ռեժիմում գտնվենք. Վարդան Բոստանջյան (տեսանյութ)

14:05 • 18/12

Վան Գալ. Կընդունեմ ԱՊԼ-ի թոփ-ակումբի առաջարկը, որ լուծեմ Մանչեսթեր Յունայթեդի հարցերը

13:57 • 18/12

Սաակաշվիլին տապալել է իր դեմ գործի շրջանակում նշանակված հարցաքննությունը

13:52 • 18/12

ՀՀ դեսպանը Եգիպտոսի Ներկայացուցիչների Պալատի արտաքին հարաբերությունների հանձաժողովի նախագահի հետ մի շարք հարցեր է քննարկել

13:40 • 18/12

Հրապարակվել է Մարսի «ամբողջ հասակով» լուսանկարը (նկար)

13:35 • 18/12

Ինտերը կապ է հաստատել Մխիթարյանի գործակալի հետ

13:30 • 18/12

Ֆրանկֆուրտի օդանավակայանում ձնաբքի պատճառով չեղարկվել է մոտ 170 չվերթ

13:21 • 18/12

Ավարտին է մոտենում շախմատի աշխարհի պատանեկան օլիմպիադան

13:19 • 18/12

Խնդիր չէ, երբ հասուն մարդը չգիտի, որ դելֆինը ձուկ չէ, բայց խնդիր է, երբ պատվաստման վերաբերյալ գիտելիք չունի. Ա. Սաղաթելյան

13:18 • 18/12

Կյանքը հեշտացնող իրեր, որոնց կարիքը մենք այնքան շատ էինք զգում (լուսանկարներ)

13:17 • 18/12

Կզզվեն իրենց արածից, կթողնեն կգնան. ես խառնվելու մտադրություն չունեմ. ԵՊՀ ռեկտորը՝ հացադուլը վերսկսած ուսանողների մասին

13:13 • 18/12

Դա ՆԱՏՕ-ի անդամ երկրի որոշելիքն է, Դաշինքն այստեղ ներգրավվածություն չունի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը՝ ԱՄՆ-ի՝ Վրաստանին զենք տրամադրելու որոշման մասին

13:12 • 18/12

Թուրքական բուհի ղեկավարությունը հեռացրել է բակից Ադրբեջանի դրոշը՝ ադրբեջանցի ուսանողներից պահանջելով վերադարձնել հայկականը

13:04 • 18/12

Ամոթալի է Հայաստանում 4.5-5 տոկոս տնտեսական աճ ապահովելը. Թաթուլ Մանասերյան (տեսանյութ)

12:59 • 18/12

Եթովպիայի գյուղերից մեկում գրոհայինների հարձակման հետևանքով ավելի քան 60 մարդ է սպանվել

12:54 • 18/12

Աղբյուր. Թուրքական Բեշիքթաշ ֆուտբոլային ակումբը ցանկանում է ձեռք բերել Մխիթարյանին

12:53 • 18/12

Մենք հետևողական ենք լինելու ԵՄ–ի հետ ստորագրված բոլոր փաստաթղթերով ստանձնած հանձնառությունների անշեղ իրականացմանը. Կարեն Նազարյան

12:49 • 18/12

Երևանում բենզալցակայանի տարածքում զենքի գործադրմամբ տեղի ունեցած խուլիգանության գործով հետախուզում է հայտարարվել

12:46 • 18/12

Անկարայում ՌԴ դեսպանի սպանությունից հետո հաքերային խումբը ջնջել է մարդասպանի անձնական նամակները

12:38 • 18/12

Մենք սատարում ենք ազգերի ինքնորոշման, տարածքային ամբողջականության միջազգային սկզբունքները. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ

12:37 • 18/12

Սալգադոյի դուստրն ինքնաթիռում երգել է Ռեալի ֆուտբոլիստների համար. Ռոնալդուն համբուրել է նրան (տեսանյութ)

12:36 • 18/12

Մի տեսակ կապրիզի է նմանվում. Արտակ Զաքարյանը՝ «Հանուն գիտության զարգացման» անդամների՝ քննարկումները դադարեցնելու և հացադուլ սկսելու մասին (տեսանյութ)

12:31 • 18/12

Բ. Սահակյանը մասնակցել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա. Հովսեփյանին կյանքին ու գործունեությանը նվիրված ցուցահանդեսին

12:30 • 18/12

Հայաստանում «Porsche» ընկերության ներկայացուցչությունը երազանքի օր պարգևեց «ՍՕՍ-մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամի երեխաներին  

12:24 • 18/12

Դեկտեմբերի 18-19-ն օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, 20-21-ին աստիճանաբար կբարձրանա

12:23 • 18/12

«Մարսելի» դարպասպաահը ներողություն է խնդրել երկրպագուներից «Լիոնից» բաց թողած գոլի համար (տեսանյութ)

12:19 • 18/12

ԱԺ-ում քննարկվում է պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների հարցը

12:06 • 18/12

Ռուսաստանում կգործի առաջին ադրբեջանական հեռուստաալիքը. լրատվամիջոցներ

11:54 • 18/12

Իսրայելում ցանկանում են մահապատիժ սահմանել ահաբեկիչների համար

11:48 • 18/12

Վատցկեն չի բացառել, որ Շտեգերը կմնա Բորուսիայի գլխավոր մարզչի պաշտոնում

11:46 • 18/12

Սաակաշվիլին պատմել է Պորոշենկոյին ուղղված նամակի բովանդակության մասին (տեսանյութ)

11:39 • 18/12

Զավեն Անդրիասյանը 12-րդ տեղն է զբաղեցրել արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում

11:36 • 18/12

Տեսողական խաբկանքի արդյունքում Շվեդիայի երկնքում 3 արև է երևացել (լուսանկարներ, տեսանյութ)

11:36 • 18/12

ԼՂ խնդրի հանգուցալուծումը դրական կանդրադառնա նաև ամբողջ տարածաշրջանի վրա. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ

11:25 • 18/12

Ֆիլիպիններում փոթորկի զոհ է դարձել 27 մարդ, ևս 24-ն անհայտ կորած են համարվում

11:22 • 18/12

Աջ ղեկով մեքենաների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին նախագծին առնչվող հարցմանը 93 տոկոսը դեմ է քվեարկել

11:13 • 18/12

Ստավրոպոլում ավտովթարի հետևանքով հայ է զոհվել, ևս մի հայ հիվանդանոց է տեղափոխվել

11:11 • 18/12

Իրանից ներմուծվող գազի ծավալը կավելանա

11:05 • 18/12

Էրդողանը հայտարարել է, որ թուրքական ԶՈւ-ն կմտնի ոչ միայն սիրիական Աֆրին, այլև Ղամիշլի

11:02 • 18/12

Ստեղծվել է 2017թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով. ՊՆ

10:59 • 18/12

«Հանուն գիտության զարգացման» անդամները դադարեցնում են քննարկումները և կրկին հացադուլ են սկսում

10:50 • 18/12

Քադաֆիի որդին մտադիր է պայքարել Լիբիայի նախագահի պաշտոնի համար

10:47 • 18/12

Մանչեսթեր Սիթին պատրաստ է Գվարդիոլային տարեկան 20 մլն ֆունտ աշխատավարձով պայմանագիր առաջարկել

10:46 • 18/12

Ավտոմեքենաների մաքսային  ձևակերպումներն այժմ հնարավոր է կատարել նաև մարզերում. ՊԵԿ

10:43 • 18/12

Արտարժույթների փոխարժեքները դեկտեմբերի 18-ի դրությամբ

10:39 • 18/12

Լիբանանում սպանել են Մեծ Բրիտանիայի դեսպանատան աշխատակցուհու

10:38 • 18/12

ԵՄ համաձայնագրի վավերացումից հետո Հայաստանը ԼՂ հարցում կստանա լրացուցիչ մեծ աջակցություն ԵՄ անդամ պետությունների կողմից. Գագիկ Մինասյան

10:27 • 18/12

Բարսելոնան Ռեալի համար չեմպիոնական միջանցք չի կազմի կլասիկոյից առաջ

10:23 • 18/12

Թուրք նախարարը հայտարարել է, որ Wikipedia-ն Թուրքիայում արգելափակվելու պատճառն «ինքն իր մեջ պետք է փնտրի»

10:19 • 18/12

Հայաստանում երբ մեկը 2 ձու է գողանում, նրան բանտարկում են, մինչդեռ միլիոններ գողացողները մնում են անպատիժ. Շառլ Ազնավուր

10:16 • 18/12

80-ն անց իռլանդացի ընկերները միասեռական են ձևանում՝ խոշոր հարկերից խուսափելու համար

10:00 • 18/12

Ղրղզստանի նոր նախագահն աշխատանքից ազատել է երկրի Անվտանգության խորհրդի ղեկավարին

09:50 • 18/12

Բանկից խոշոր գումար հափշտակելու համար հետախուզվողը հայտնաբերվել է Վրաստանի տարածքում

09:47 • 18/12

Պաղեստինցի ցուցարարներն այրել են ԱՄՆ փոխնախագահի պատկերով պաստառը՝ նրա այցին ընդառաջ

09:38 • 18/12

Մակրոնը պատմել է Ֆրանսիայի բացառիկության մասին

09:23 • 18/12

Երևանում և 4 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

09:13 • 18/12

Հայտնի է կանադացի միլիարդատիրոջ ու նրա կնոջ մահվան պատճառը

09:10 • 18/12

Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ

09:03 • 18/12

Նոր Խարբերդում 43-ամյա բնակչին իր տանը գտել են կախված

08:47 • 18/12

Աշխարհի ամենագեղեցիկ գետերը՝ Big Picture-ի ֆոտոշարքում (լուսանկարներ)

01:50 • 18/12

«Բարսելոնան» 4:0 հաշվով հաղթել է «Դեպորտիվոյին» (տեսանյութ)

01:18 • 18/12

Սուարեսի հարվածից հետո մրցավարները չհաշվեցին գոլը (տեսանյութ)

00:00 • 18/12

42-ամյա Ջոլին կրկին փայլել է նրբագեղ կերպարով

23:41 • 17/12

Ամերիկացի ռազմական փորձագետը ասել է՝ ինչը կարող է 3-րդ համաշխարհային պատերազմի պատճառ դառնալ

23:21 • 17/12

Ֆրանսահայ ծաղրանկարչի գործերը զարդարել են Paris Match, Vogue, Glamour և PlayBoy ամսագրերի էջերը

22:44 • 17/12

ԱՄՆ-ում անվտանգության ռոբոտը «հեռացվել է աշխատանքից» անօթևաններին անհանգստացնելու համար

22:40 • 17/12

Լիվերպուլը ջախջախեց Բորնմութին (տեսանյութ)

22:38 • 17/12

Հավերժական պատերազմներ չեն լինում, ԼՂ հակամարտության կողմերը կգան հայտարարի, որը բոլորի համար ցավոտ կլինի. Վարդգես Բաղրյան

22:27 • 17/12

Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր ծննդյան օրը մոմ է փչել և պիցցա հյուրասիրել երեխաներին

22:10 • 17/12

Սանկտ Պետերբուրգում առևանգել են գործարանի աշխատակցի Bentley-ն այն գնելու օրը

21:45 • 17/12

Ռամոս. Ռոնալդուն այնպիսի հարձակվող է, որի նմանը ֆուտբոլի պատմությունը դեռևս չի տեսել

21:42 • 17/12

Կոլումբիայում ջրի կաթիլները պատի վրա «կերտել են» Մարիամ Աստվածածնի կերպարը

21:39 • 17/12

Պուտինը հեռախոսազանգով շնորհակալություն է հայտնել Թրամփին Պետերբուրգում պայթյունի կանխմանն օժանդակելու համար

21:33 • 17/12

Kicker. Բավարիայի ձմռան առաջին տրանսֆերը հայտնի է

21:21 • 17/12

ԻՊ-ի պարագլուխը գտնվում է Սիրիայի ամերիկյան ռազմաբազայում. լրատվամիջոցներ

21:18 • 17/12

Nissan-ի՝ առանց վազքի հազվագյուտ սպորտքարն աճուրդի կհանվի (լուսանկարներ)

20:59 • 17/12

Լեբրոն Ջեյմս. Կարիերայիս լավագույն մրցաշրջանն եմ անցկացնում

20:46 • 17/12

ՃՏՊ Վանաձորի գերեզմանատան մոտ. կա 1 զոհ

20:41 • 17/12

ՀՀ-ում 25 տարի է գործազրկության մակարդակն ավելի քան 16% է, այս պայմաններում տնտեսությունը չի կարող զարգանալ. Վահագն Խաչատրյան

20:35 • 17/12

Մանչեսթեր Յունայթեդը դժվարին հաղթանակ տարավ (տեսանյութ)

20:34 • 17/12

Իրանում դպրոցները փակել են օդի աղտոտվածության պատճառով

20:11 • 17/12

Մինչ ապրիլ ժամանակ կա, բայց հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու ընթացքը Թուրքիան չի փոխի. Կիրո Մանոյան

19:54 • 17/12

Սաուդյան Արաբիան սկսել է երկրում ուրանի պաշարների գնահատումներ իրականացնել

19:50 • 17/12

Անի Պողոսյանը և Արթուր Բարսեղյանը դարձան Լողի հայկական դաշնության 2017 թվականի գավաթակիր

19:34 • 17/12

ԻՊ-ի կողմնակիցները հարձակում են իրականացրել Պակիստանի եկեղեցիներից մեկում

19:25 • 17/12

Երևանյան բնակարանում դի է հայտնաբերվել

19:21 • 17/12

Մենք շուտով դեսպանություն կբացենք Արևելյան Երուսաղեմում. Էրդողան

19:16 • 17/12

Բորուսիան գաղտնի կերպով երկարաձգել է Օբամեյանգի հետ պայմանագիրը