«Մեր հերոս Վարդանը 5 օր առաջ էր օտպուսկ եկել, մարտական հերթապահության մասին հպարտությամբ էր խոսում». Լուսագյուղի գյուղապետը զոհված զինծառայողի մասին

10:18 • 17.06.17

Ամբողջ գյուղը սգում է  մեր հերոս Վարդանի մահը, նա զգոն զինվոր էր ընտանիքին, համագյուղացուն նվիրված տղա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Լուսագյուղի գյուղապետ Քաջիկ Զաքարյանը: Արցախում երեկ հակառակորդի կրակոցից զոհված 3 զինծառայողներից մեկը՝ 20- ամյա Վարդան Սարգսյանն, այս գյուղի բնակիչ էր:

«5 օր առաջ էր օտպուսկ եկել, հետը ես էլ երեկ խոսել եմ , լավ էր,  մարտական հերթապահության մասին հպարտությամբ էր խոսում»,-շեշտեց նա:

Վարդան Սարգսյանը ասաց, որ զոհված զինծառայողը երկու քույր ունի, տան միակ արու զավակն է, ինչ վերաբերում է ընտանիքի սոցիալական հարցերին,  գյուղապետը նշեց.

«Ով չգիտի սոցիալական ինչպիսի  իրավավիճակում են մարդիկ, հայրը անտառապահ է, մայրը տնային  տնտեսուհի, բարդ սոցիալական իրավիճակում են ապրում»,-շեշտեց նա:

Գյուղապետն ասաց, որ Վարդանը երաժիշտ էր:

«Երաժշտություն շատ էր  սիրում, սովորում եմ էր Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարանում»,-ընդգծեց նա:

Քաջիկ Զաքարյանը նաև տեղեկացրեց, որ զինծառայողի մարմինն արդեն տեղափոխում են Երևան: