ՊՍԺ-ի խելահեղ առաջարկը. 100 մլն Օբլակի համար

02:28 • 18.06.17

Ֆրանսիական ՊՍԺ-ն շարունակում է Մադրիդի «Աթլետիկոյի» դարպասապահի տրանսֆերը գնելու փորձեր կատարել,- գրում է «Goal»-ը:

Ըստ աղբյուրի` փարիզյան ակումբը մտադիր է վճարել 24-ամյա սլովենացու հրաժարագինը, որը կազմում է 100 մլն եվրո:

Եթե տրանսֆերը կայանա, ապա Օբլակը կդառնա ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք դարպասապահը: