Կրիշտիանու Ռոնալդուն Զինեդին Զիդանին. Իսպանիայում ինձ հետ վարվում են կարծես հանցագործ եմ

18:57 • 19.06.17

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դժգոհ է, թե ինչպես են իրեն վերաբերվում Իսպանիայում:

 

Այդ մասին «Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը հեռախոսազրույցի ժամանակ ասել է «արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին:

 

«Իսպանիայում ինձ հետ վարվում են կարծես հանցագործ եմ` սկսված ԶԼՄ-ներից»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է «COPE»-ն:

 

Հիշեցնենք, որ պորտուգալացին մեղադրվում է հարկերից խուսափելու մեջ: