ՄԽ համանախագահներն Ադրբեջանում են. նրանք հանդիպում են ունեցել Իլհամ Ալիևի հետ

11:58 • 19.06.17

ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Ադրբեջան: Այդ մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:


Համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Ռիչարդ Հոգլանդին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։


Անցած շաբաթ համանախագահներն այցելել էին Հայաստան և Արցախ: Սպասվում է, որ տարածաշրջան այցից հետո համանախագահները հանդես կգան հայտարարությամբ: