Թուրքիան ազատ առևտրի գոտի է ստեղծում Նախիջևանի հետ

09:51 • 19.06.17

Թուրքիան ազատ առևտրի գոտի է ստեղծում Նախիջևանի հետ (պատմական Հայաստանի մասը, բռնակցվել է Ադրբեջանին): Այդ մասին հայտարարել է երկրի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին, գրում են թուրքական լրատվամիջոցները:


Նախարարի խոսքով՝ այդ հարցի առնչությամբ արդեն ստեղծվել է անհրաժեշտ ենթակառուցվածք:


«Նախիջևանում արդեն տեղակայվել են Թուրքիայի էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչները»,- ասել է նա:


Նախիջևանի հետ առևտուրը ոչնչով չի տարբերվի թուրքական քաղաքների հետ առևտրից: Գործարքներն իրականացվելու են թուրքական լիրայով, նշել է նախարարը: