ԱՄՆ դեսպանատան ավտոմեքենան վթարի է ենթարկվել Բաքվում

11:06 • 20.06.17

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան ավտոմեքենան վթարի է ենթարկվել Բաքվում, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:


ԱՄՆ դեսպանատան «Ford» ավտոմեքենան բախվել է Բաքվի բնակիչ Թունջայ Ջաֆարովի «Mercedes» ավտոմեքենային:


Վթարի հետևանքով վիրավորներ չկան:


Փաստի առթիվ անցկացվում է հետաքննություն: