Դեբեդ գետում մայրը ջրահեղձ է եղել. դին հայտնաբերել է որդին

21:01 • 20.06.17

Tert.am-ի տեղեկություններով նախօրեին Տավուշի մարզում Դեբեդ գետում կին է ջրահեղձ եղել: Ըստ տարածված խոսակցությունների՝ կինը տնից դուրս է եկել և մեկ օր տուն չի վերադարձել: Որդին տեղեկացել է, թե որ ուղղությամբ է գնացել մայրը, որոնել է նրան և մեկ օր անց հայտնաբերել մոր դին:

Դիի առկայության մասին տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվական վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը՝ ասելով, որ ոստիկանությունը նման ահազանգ ստացել է:

Նա հայտնեց, որ հունիսի 20-ին որդին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ իր մայրն ընկել է Դեբեդ գետն ու խեղդվել:

«Պարզվել է, որ հունիսի 19-ին երեկոյան կինը տնից դուրս է եկել և գնացել Դեբեդ գետի մոտ գտնվող իրենց այգի ու այլևս տուն չի վերադարձել: Հաջորդ օրն առավոտյան այգուց որոշ հեռավորության վրա՝ Դեբեդ գետում որդին հայտնաբերել է մոր դին»,-ասաց Ջանոյանը:

Ոստիկանությունից հայտնեցին, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

 

 

 

 

 

 

 

 

Դեբեդ գետում մայրը ջրահեղձ է եղել. դին հայտնաբերել է որդին