Ֆրանսիայի նորակազմ խորհրդարան են անցել ռեկորդային թվով կանայք

04:38 • 20.06.17

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատում 223 կին է ընտրվել հունիսի 18-ին կայացած ընտրությունների արդյունքում, ինչը ռեկորդ է երկրի համար:

Կին պատգամավորները կկազմեն 557 տեղ ունեցող խորհրդարանի պատգամավորների 38.65 տոկոսը։

Իսկ Նախորդ գումարման խորհրդարանում եղել է ընդամենը 155 կին, նշում են ֆրանսիական լրատվամիջոցները:

Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները կկազմեն «Առաջ, հանրապետություն» հաղթող կուսակցությունից պատգամավորների 46,45 տոկոսը: