ԵՄ-ի հետ ասոցացումը կսկսվի սեպտեմբերի 1-ից. Պորոշենկո

10:19 • 20.06.17

Եվրամիության հետ ասոցացման մասին համաձայնագիրը կսկսի գործել արդեն աշնանը: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, գրում է korrespondent.net-ը:


Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի առաջին օրը նախագահ Պորոշենկոն պատմել է Բրյուսել առաջիկա այցի մասին:


«Հենց Վաշինգտոնից ես մեկնելու եմ Բրյուսել՝ մասնակցելու Նիդեռլանդների կողմից ստորագրված վավերականացման փաստաթղթերի փոխանցմանը: Դա վերջին երկիրն է, որն ավարտում է վավերականացման գործընթացը, և սեպտեմբերի 1-ից ասոցացման մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի»,- հայտարարել է Պորոշենկոն:


Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Ստրասբուրգում կայացել է Եվրամիության կողմից Ուկրաինայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի տրամադրման վերաբերյալ փաստաթղթի ստորագրման արարողությունը, իսկ հունիսի 11-ից սկսել է գործել Ուկրաինայի համար ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմը: